Գրաբարյան օրեր

Գրաբարյան օրեր

Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. կամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէ, կամ զմին

մեծարիցէ եւ                զմիւսն արհամարհիցէ։                                           (Մատթէոս  Զ,  24)

ոք                          – մեկը, ինչ-որ մեկը, մի մարդ

ոչ կարէ                     – չի կարող

երկուց տերանց  – երկու տիրոջ

զմին                        – մեկին

ատիցէ                       – ատի, կատի,պիտի ատի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Այս բառերն աշխարհաբա՛ր դարձրու (յուրաքանչյուրի դիմաց միայն մեկ բառ գրիր, որը համապատասխանի տեքստին).

սիրիցէ, մեծարիցէ, արհամարհիցէ, զմիւսն։

սիրել, մեծարել, արհամարհել, մյուսին

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. կամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէ, կամ զմին մեծարիցէ եւ զմիւսն արհամարհիցէ։

Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կամ մեկին ատում է, մյուսին՝ սիրում, կամ մեկին մեծարում է, իսկ մյուսին արհամարհում է:

Երկու տիրոջ ծառա արտահայտությունը բացատրի՛ր։

Միաժամանակ երկու ճակատով կյանքում երկու կետերի մեջ ճողվող մարդ:

Կարդա՛ ,,Թարգմանչաց տոնի,, մասին։ Կարող ես տեղեկություններ փնտրել նաև այլ աղբյուրներում։

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն և բառարանով ստուգի՛ր:

Անպաճույճ, ամբարտակ, անփարատ, անբասիր, անբերան, ամպրոպ, համբերություն, հանպատրաստից, անփառունակ, անպատեհ:

2. Բացթողնված տառերը լրացրո՛ւ:

Վերջապես նրանք  հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը  երևում էին: Արշավախմբի  որոնումները ցնցող  արդյունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:

3. Օդ և երես բազմիմաստ  բառերը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառերը փոխաբերական իմաստով են գործածված, ընդգծի՛ր:

Այդ սենյակը այնքան նեղ էր, որ համարյա օդ չկար:

Կռվի ժամանակ նրա երեսին կապտուկներ էին առաջացել:

Այդ տղան երեսով բարի է, իսկ հոգով չար:

Ես չեմ սիրում մածունի երեսը:

Leave a comment