Իմ աշխարհը շատ մեծ է: Այնտեղ ապրում են մարդիկ և հորինված արարածներ: Այնտեղ բոլորը երջանիկ են, այնտեղ չկա չարիք, անարդարություն, տխրություն և ժլատություն, այնտեղ բնությունը գեղեցիկ է և մաքուր: Բոլորը անհոգ, երջանիկ և բարի են: Իմ աշխարհը բաժանված է տարբեր թագավորություների, օրինակ՝ Անտառների թագավորություն, Սնկերի թագավորություն, Քաղցրեղենի թագավորություն և այլն: Տարբեր թագավորություններում ապրում են տարբեր արարածներ և մարդիկ: Երբ ես կարդում եմ նոր գրքեր և ծանոթանում եմ նոր կերպարների, դրանք հայտնվում են իմ աշխարհում, իմ պատկերացրած ձևով:
Ամեն մի մարդ ունի իր սեփական աշխարհը, որը պատկերացնում է այնպիսին, ինչպիսին ուզում է :