Հոբիթը

Հոբիթը

Հոբիթը գիրքը գրել է Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը: Այն պատկանում է ֆենտեզի ժանրին: Հրատարակվել է 1937թ. սեպտեմբերի 21-ին:

Ահա Հոբիթը գրքի նկարագրությունը՝

Բիլբո Պարկենցը մի հոբիթ էր, որն ապրում էր իր հոբիթահորում և երբեք արկածների մեջ չէր ընկնում, բայց օրերից մի օր կախարդ Գանդալֆը և թզուկները համոզեցին նրան մասնակցել իրենց արկածներին։ Նա հիանալի անցկացրեց ժամանակը՝ կռվելով գոբլինների և վարգերի հետ։ Նրանք անցան շատ փորձությունների միջով: 2 անգամ ընկան գերի, ինչից հետո վերջապես հասան միայնակ լեռանը։ Նրանք սպանեցին Սմաուգ վիշապին, ինչից հետո ունեցան ճակատամարտ գոբլինների հետ որում որ հաղթեցին: Այդ սարսափելի մարտից հետո Բիլբոն տուն վերադարձավ հարստացած։

Ինձ այս գիրքը շատ դուր եկավ, որովհետև այն արկածային էր, հետաքրքիր և ամենակարևորը ուսուցողական։ Այս գիրքը սովորեցնում է, որ չկասկածես քո հնարավորությունների վրա, գնաս դեպի քո նպատակը, լինես ընկերասեր և այլն։ Ինձ ամենից շատ դուր եկավ Բիբլո Պարկենց հերոսը, որովհետև նա չէր հանձնվում, խիզախ էր, այնպես էր անում, որ ամեն ինչը լինի արդար և օգնում էր ընկերներին։

Բոլորին խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը, այն շատ հետաքրքիր է և արկածային:

Leave a comment