- Խնդրեցէ՛ք՝եւտացի ձեզ, հայցեցէ´ք՝ եւ գտջիք,
բախեցէք՛ եւ բացցի ձեզ։ Զի ամենայն որ խնդրէ՝ առնու, եւ որ հայցէ`
գտանէ, եւ որ բախէ` բացցի նմա։
տացի – տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու է
հայցել – խնդրել, աղաչել, աղերսել, պահանջել, կամենալ, փնտրել, որոնել
զի – որովհետև, քանի որ, թե
բացցի – բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է
գտջիք – գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք
առնու – առնում է, վերցնում է
ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Աշխարհաբա՛ր դարձրու`
ա) խնդրէ, հայցէ, գտանէ բառերը
խնդրէ-խնդրեք, հայցէ-որոնել, գտանէ-կգտնեք
բ) բացցի նմա արտահայտությունը։
կբացվի նրա առաջ
Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։
Խնդրեցէ՛ք՝եւտացի ձեզ, հայցեցէ´ք՝ եւ գտջիք, բախեցէք՛ եւ բացցի ձեզ։ Զի ամենայն որ խնդրէ՝ առնու, եւ որ հայցէ` գտանէ, եւ որ բախէ` բացցի նմա։
Կամեցեք և կտրվի ձեզ, որոնեք և կգտնեք, բախեք և կբացվի ձեր առաջ: Որովհետև ով ցանկանա կունենա, ով փնտրի՝ կգտնի, ով բախի կբացվի նրա առաջ:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
- Ընդգծվածբառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:
Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:
Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան: Պարզապես ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:
Բայց բեդվինները սքանչացել էին:
Անապատում մարդիկ քանի՜ օր են անցնելու ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:
Ջրի ամենափոքրիկ կաթիլներից անգամ հողի վրա վառվում են են
խոտի զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը: Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր անցնել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը կտրվի:
- Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:
Բավական է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան:
Հերիք է՝ նայեք գլոբուսին, որ տեսնեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը ինչքան լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվին: 1912 թվին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի ենթադրություն առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մի ամբողջական զանգված են կազմել: Սակայն Վեգեների ժամանակ այդ ենթադրությունը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հաստատում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև համընկնումներ կան:
- Կետերիփոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:
Փարիզում անցորդներից մեկը սաստիկ(մեղմ) անձրևի տակ ընկավ: Դալարել (չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրեցրեց (իջեցնել) գլխի վրա ու վազեց: Երերուն (հաստատ) աշխարհում դեռևս (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի թանկագին (էժանագին) «անձրևանոցով» չէր պաշտպանվել (հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի կամավոր վկան` (ոստիկանը), զարմանքից ճչաց(լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանավոր (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը ցրել էին (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն հետապնդեց (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ հայտնվեց (կորչել) այլ(նույն) ժամանակներում ուրիշ (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ (վատ) էր մինչև ոսկորներս թրջվեի (չորանալ),- տխրությամբ (ուրախություն) ասաց գողը, երբ նրան բռնեցին (բաց թողնել):