Գրաբարյան օրեր

Գրաբարյան օրեր

Զրուցեն զսմանէ եւ պառաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում, կապեալ երկաթի շղթայիւք. եւ երկու շունք հանապազ կրծելով զշղթայսն` ջանայ ելանել եւ առնել վախճան աշխարհի. այլ ի ձայնէ կռանահարութեան դարբնաց զօրանան, ասեն, կապանքն:

Վասն որոյ եւ առ մերով իսկ ժամանակաւ բազումք ի դարբնաց, զհետ երթալով առասպելին` յաւուր միաշաբթւոջ երիցս կամ շորիցս բախեն զսալն, զի զօրասցին, ասեն, շղթայքն ՛

Արտաւազդայ:

Կարդա այսպես.

կայ – կա

շղթայիւք – շղթայյուք

ջանայ – ջանա

միաշաբթւոջ – միաշաբթվոջ

Արտաւազդայ – Արտավազդա

Բառարան

Զրուցեն – զրուցում են, պատմում են

զսմանէ –սրանից, սրա մասին

եթէ – այստեղ` թե

արգելեալ կայ – այստեղ` փակված է, բանտարկված է

յայրի միում – մի այրում(այր – քարանձավ)

կապեալ –կապված

շղթայիւք – շղթաներով

հանապազ –միշտ

զշղթայսն – շղթաները

ջանայ – ջանում է

առնել վախճան աշխարհի – աշխարհի վերջը տալ, աշխարհը վերացնել

այլ – այստեղ` բայց

ի ձայնէ կռանահարութեան դարբնաց – դարբինների կռանահարության ձայնից

զօրանան – զօրանում են, ամրանում են

ասեն – ասում են

վասն որոյ – որի պատճառով

առ մերով իսկ ժամանակաւ – մեր ժամանակներում իսկ, մեր

ժամանակներում էլ

բազումք ի դարբնաց – դարբիններից շատերը

զհետ երթալով առասպելին – հետևելով առասպելին

յաւուր միաշաբթւոջ – կիրակի օրը

երիցս կամ չորիցս – երեք կամ չորս անգամ

բախեն – այստեղ` խփում են

զի – որ, որպեսզի

զօրասցին – այստեղ` ամրանան

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր` բառավերջում ինչպես է կարդացվում այ – ը:

Ճիշտ կարդա այս բառերը.

ա) զսմանէ, զշղթայսն, զհետ, զսալն,

բ) արգելեալ, կապեալ, կռանահարութեան,

գ) յայրի, յաւուր,

դ) որոյ

Այս բառաձևերն ինչպե՞ս կլինեն աշխարհաբար:

պառաւունք,  կապանքն, շղթայքն, զսալն:

Պառավները, շղթան, շղթաները, սալն

Գրավոր փոխադրիր հատվածը: Ավելացրու նաև քո վերաբերմունքն այս պատմության  նկատմամբ:

Զրուցում են սրա միասին և պառավները, թե բանտարկված է մի այրում, կապված երկաթի շղթաներով, և երկու շուն անընդհատ կրծում են շղթաները, ջանում է ելնել և աշխարհը վերացնել, բայց , ասում են, դարբինների կռանահարության ձայնից ամրանում են շղթաները ։

Այդ պատճառով և մեր ժամանակներում էլ դարբիններից շատերը, հետևելով առասպելին, կիրակի օրը երեք կամ չորս անգամ խփում են սալին, որ ամրանան Արտավազդի շղթաները:

Գրավոր պատմիր Արտաշեսի և Արտավազդի մասին:

Հայկական հին զրույցը պատմում է, որ շատ տարիներ առաջ, Արտաշես Մեծը, որը Հայաստանին փառք, բարգավաճում ու լիություն էր նվիրել, հիմա հայրենիքից հեռու մահանում էր: Մարդիկ, իմանալով նրա մահվան մասին, դառը հեկեկում էին մայրաքաղաքի պատերի տակ: Միայն Արտաշեսի զավակը՝ արքայազն Արտավազդը, ոչ մի կաթիլ արցունք չթափեց: Նա միայն դժգոհությամբ ասաց.

– Նա հեռանում է մեզնից, ոնց որ թե ամբողջ երկիրն է իր հետ տանում՜: Ինձ էլ մնում է փլատակների վրա թագավորեմ:

Մահացող արքան լսեց նրա խոսքերը և օրհնելու տեղը նրան անիծեց:

– Անիծում եմ, որ Արարատի մութ քարայրի պատերը փուլ գան քո գլխին որսի ժամանակ, անիծում եմ, որ այլևս արևի լույսը չտեսնես:

Թագակալելուց հետո Արտավազդը վտարեց երկրից իր բոլոր եղբայրներին ու քույրերին, և միաժամանակ փոխելով բարի ու առաքինի մարդկանց անգութ ու դաժան մարդկանցով: Մի անգամ Արտավազդը պատրաստվեց որսի գնալ: Քարայրի վրայով կամուրջը անցնելուց հետո նրա ձին հանկարծ սայթաքեց, ընկավ անդունդը ու ձիավորի հետ միասին անհետացավ ընդմիշտ:

Անցան տարիներ ու հաջորդ թագավորը՝ Տիրանը, իմացավ գիտուն մարդկանցից, որ անիրավ Արտավազդը երկաթյա շղթաները ձերքերին բանտարկված է լեռան խորը քարայրներից մեկում:

Ասում են, որ եթե հանկարծ Արտավազդը ազատվի իր շղթաներից ու դուրս գա իր բանտից, ամբողջ աշխարհում կտիրեն չարը ու անարդարույունը: Միայն դարբիններն են իրենց աշխատանքով պահում աշխարհը ինքնաքանդումից:

Leave a comment