1. Պարզի՛ր, թե ընդգծված նույնանունները ո՞ր բառերի ձևերն են:
Ուզում էր`հրի, դուրս հանի տղային, բայց ուժը չէր պատում:
Հրել
Հրի լեզվակները մոտենում էին, իսկ հրշեջները դեռ չէին երևում:
Կրակ
ժամանակին Անի քաղաքում մի հզոր իշխան կար:
Անի քաղաք
Ամեն ինչ որ ժամանակին անի, փորձն արդյունավետ կլինի:
Կատարի
Երազում էր տեսնել այդ երկիրը:
Ուզում էր
Երազում էր տեսել այդ երկիրը:
Երազում
2. Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:
Օրինակ`
Բոլորին պատմում էր Մոբի Դիկի` սպիտակ կետի պատմությունը:
Մի երկու կետի պատճառով ամբողջ էջը արտագրեց:
Սրի, աղի, որդի, գնում է:
Այդ սրի գույնը մոխրագույն էր։
Դանակը սուր էր։
Նա չէր սիրում աղի արտակարգ հոտը։
Այս վարունգը շատ աղի է։
3. Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:
Դող, զատիկ, համար, բազուկ:
Նրա ամբողջ մարմնով դող անցավ:
Երկաթյա դողը հարմարեցրած էր գոտուն:
Զատիկի օրը շատ հաճելի անցավ:
Թփերին կաին տարբեր տեսակի և գույնի զատիկներ:
4. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:
Նա կարծես աչքերով ուտում էր դիմացինին:
Մարիամը բոլորի խելքը ուտում է իր հարցերով:1
Բոլորը անհամբեր սպասում էին, որ մանուկը լույս աշխարհ գա:
Նա ամենօր գիշերը ցերեկ է անում:
Աստղը գլխի ընկավ թե ինչ էր ուզում ասել առածվացքը:
Աշակերտը հարցին չկարողացավ պատասխանել, ամոթից ծակուծուկ մտավ: