Փորձեր

Փորձեր

Մենք այսօր կատարեցինք փորձեր։

1. Փորձ

Կերակրի աղը խառնեցինք ավազի հետ` ստացանք անհամասեռ խառնուրդ։ Որպեսզի բաժանենք աղը ավազից կատարեցինք ֆիլտրում։ Խառնուրդը լցրեցինք ջրի մեջ։ Աղը լուծվեց իսկ ավազը մնաց անոթի հատակին։ Ֆիլտրի միջոցով բաժանեցինք ավազը ջրից։ Մնաց աղի և ջրի խառնուրդը։ Ջուրը գոլորշիացրեցինք, մնաց կերակրի աղը

2. Փորձ

Երկաթի և ծծմբի փոշիները խառնեցինք իրար` ստացանք անհամասեռ խառնուրդ։ Որպեսզի բաժանենք երկաթի փոշին ծծմբի փոշուց մենք օգտագործեցինք մագնիս։ Երկաթի փոշին մագնիսը քաշեց, իսկ ծծմբի փոշին մնաց ափսեի մեջ։

Leave a comment