1. Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:
Կեր, գնաց, ասաց, անվան, մարդիկ:
Կերակուր, գնացքուղի, հեքիաթասաց, անվանագիր, մարդկություն
2. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:
ա) Սահմանադիր=Սահման+ա+դիր, զմրուխտափայլ=զմրուխտ+ա+փայլ, կանխավճար=կանխ+ա+վճար, սնափառ=սն+ա+փառ, բաղաձայն=վ
Բաղ+ա+ձայն, պարտատեր=պարտ+ա+տեր, կենսախինդ=կենս+ա+խինդ, ջրամուկ=ջր+ա+մուկ,արևամանուկ=արև+ա+մանուկ, ձեռագործ=ձեռ+ա+գործ, նորամուտ=նոր+ա+մուտ:
Ա խմբում կա հոդակապ ,և բառերը բարդ են։
բ) Կենարար=կեն+արար, կենսուրախ=կենս+ուրախ, զուգընթաց=զուգ+ընթաց, ջրկիր=ջր+կիր, ջրհեղեղ=ջր+հեղեղ, բանբեր=բան+բեր, քարտաշ=քար+տաշ, տնպահ=տն+պահ, լուսնկա=լուսն+կա, մթնկա=մթն+կա, ձնծաղիկ=
ձն+ծաղիկ, ռնգեղջյուր=ռնգ+եղջյուր, քարափ=քար+ափ, մոլեռանդ=մոլ+եռանդ, հրձիգ=հր+ձիգ, ակնհայտ=ակն+հայտ:
Բ խմբում բառերը բարդ են, բայց առանց հոդակապի։
3. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:
ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:
Գունաթափն է ավելորդ, որովհետև այն ունի հոդակապ։
բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, ջրաման, գետաբերան:
Ջրամանը, որովհետև այն չունի հոդակապ
4. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր (արմատն ի՞նչ փոփոխության է ենթարկվում):
Օրինակ`
սառ- սարսռոտ, սարսռալ, սարսռազդու:
Թիռ-թրթիռ, բառ -բարբառ, գիռ-գրգիռ, մուռ-մրմուռ: