Կանաչ, ուրախ ճամփորդներ

Կանաչ, ուրախ ճամփորդներ

Կանաչ, ուրախ ճամփորդներ գիրքը գրել է Ալիս Հովաննիսյանը: Այն հշատարակվել է 2007թ.-ին:

Կանաչ, ուրախ ճամփորդներ գիրքի գլխավոր հերոսները Արփին, իր տատիկը, պապիկը, մեծ տատիկը, մեծ պապիկը, իրենց թութակը, քլորակպչուկները և Թզզուկն էին:

Ահա Կանաչ, ուրախ ճամփորդներ գրքի նկարագրությունը՝

Արփին մի փոքրիկ աղջիկ էր ով գնում էր մանկապարտեզ: Մի օր նրանք մանկապարտեզում ունեցան հանդես և լավ դեր խաղալու համար տատիկը Արփիին տարավ խանութ և գնեց նրա համար Արփիի սիրելի համակարգչային խաղը: Արփին գնաց տուն և միացրեց դիսկը իր պապիկի համակրգչին և սկսեց կառուցել ամրոցներ: Տատիկին այնքան դուր եկավ Արփիի կառուցած ամրոցը, որ նա ասաց.

-Ո՜նց կուզեի այս տանը ապրել

Եվ հանկարծ հայտնվեց մի թզզուկ(գրվում է 2 թ-ով)և թսթսաց տատիկի ականջին, որ եթե նա ուզում է մտնել այդտեղ սկզբում պետք է փոքրանա և կանգնի իր ճաղատին: Տատիկը իհարկե չմերժեց և իսկույն փոքրացավ և հայտնվեց թզզուկի ճաղատին, իսկ նա մտցրեց տատիկին համակրգչի մեջ:Քանի որ Արփիի աչքից համարյա ոչինչ չէր վրիպում նա ամրոցի պատուհանից տեսավ տատիկին և իր հետ պարող և ուրախացող կանաչ մարդուկներին և ուզեց նույնպես փոքրանալ կանչեց նաև իր մեծ տատիկին և միասին թութակի հետ մտան համակարչի մեջ: Արփին և մեծ տատիկը հայտնվեցին համակրգչի ամրոցի մեջ և սկսեցին ուրախանալ կանչ մարդուկների հետ: Դրանից հետո եկավ պապիկը և ոչ մեկին չգտնելուց տեսավ թզզուկին և նույնպես կամեցավ մտնել համակրգչի մեջ: Դրանից հետո սկսվեց իրենց արկածը:

Այս գիրքը շատ լավն էր այն շատ հավեսն էր, արկածային և հետաքրքիր:
Ինձ ամենից շատ դուր եկավ Արփիի կերպարը, որովհետև նա փեկուզև փոքրիկ էր, բայց շատ խելացի, արդար, խիզախ, հնարամիտ և այլն: Այս գիրքը ունի մի առանձնահատկություն՝ այն չունի բովանդակություն այլ ամբողջովին մի պատմություն է:

Դե ինչ բոլորին խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը այն շատ հետաքրքիր և զվարճալի է:

Leave a comment