Բնակչության սեռային կազմ: Տարիքային կազմ: Սեռատարիքային բուրգ: Աշխատանքային ռեսուրսներ

Բնակչության սեռային կազմ: Տարիքային կազմ: Սեռատարիքային բուրգ: Աշխատանքային ռեսուրսներ

Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, թե ինչպիսին է տղամարդկանց և կանանց թվաքանակի հարաբերակցությունը։ Սեռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես էլ աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Միջինացված տվյալներով` աշխարհում 100 նորածին աղջկա հաշվով ծնվում է 105−­106 տղա։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15 տարեկանը։ Երիտասարդ տարիքում սեռերի քանակը հավասարակշռվում է։ Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև տղամարդիկ ավելի շատ են մահանում, բացի դրանից` կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներում գերակշռում են կանայք, իսկ մահմեդական երկրներում՝ տղամարդիկ: 

 Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ժողովրդագրական քաղաքականությունը ևս ազդում է բնակչության սեռային կազմի վրա: Օր.՝ Չինաստանի և Հնդկաստանի վարած ժողովրդագրական քաղաքականության հետևանքով բնակչության մեջ գերակշռում է տղամարդկանց թիվը: Ներկայումս ամբողջ աշխարհում տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին:

Ներկայումս ամբողջ աշխարհում տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին:

Բնակչության տարիքային կազմը (կառուցվածքը) բնակչության բաշխումն է ըստ տարիքային խմբերի։

Սովորաբար առանձնացվում են տարիքային հետևյալ խմբերը՝ մինչև 14 տարեկան (երեխաներ), 15-59 տարեկան (երիտասարդ և հասուն մարդիկ` չափահաս բնակչություն) և 60 տարեկանից բարձր (ծերեր)։ Նման բաժանումն անշուշտ պայմանական է և տարբեր երկրներում կարող է այլ տեսք ունենալ:
Ընդունված է բնակչության տարիքային կազմը ներկայացնել սեռային կազմի հետ և գրաֆիկորեն ցույց տալ սեռատարիքային բուրգով:

Untitled1 - Copy.png

Զարգացող երկրներին բնորոշ է լայն հիմքով և նեղ գագաթով, իսկ զարգացած երկրներին՝ նեղ հիմքով, համեմատաբար լայն միջնամասով ու գագաթով բուրգ:

db90d57bd876ac527916366d621573f81dfb3a4a - Copy.jpg

Ներկայացված են Աֆղանստանի (զարգացող) և Մեծ Բրիտանիայի (զարգացած) սեռատարիքային բուրգերը (2014թ.):

Մեծ Բրիտանիա.jpg
Աֆղանստան.jpg

Բնակչության ծերացումը  բնութագրող ցուցանիշը բնակչության ընդհանուր թվի մեջ 60­-ից բարձր տարիքի մարդկանց բաժինն է: Աշխարհի «ամենաերկարակյաց» ժողովուրդը ճապոնացիներն են (28%), ապա` իտալացիները (\(26\)%), գերմանա­ցիները (25%), իսկ «ամենաերիտասարդը»՝ Միացյալ Արաբական Ամիրայու­թյունների (2%) և Քուվեյթի (\(3\)%) ժողովուրդներն են: ՀՀ-­ում 60­-ից բարձր տարիք ունի բնակչության 14%-­ը:

Հայաստան.jpg

Նկարում պատկերված են տարբեր երկրներին բնորոշ սեռատարիքային բուրգերի օրինակներ՝ հաշվի առնելով նրանց տնտեսական զարգացման մակարդակը:

բուրգ.jpg

Աշխատանքային ռեսուրսներ

Աշխատանքային ռեսուրսներ են համարվում բնակչության աշխատանքային հասակի (հիմնականում 15−­65 տարեկան) մարդիկ, ինչպես նաև աշխատող ավելի մեծահա­սակներն ու երեխաները, ովքեր իրենց ֆիզիկական կարողություններով, գիտե­լիքներով և փորձով կարողանում են աշխատել տնտեսության որևէ բնա­գավառում։ Աշխատանքային ռեսուրսները չափվում ու գնահատվում են ոչ միայն քա­նակով, այլև որակով։ Աշխատանքային ռեսուրսների որակը որոշվում է մարդկանց կրթական մակարդակով և մասնագիտական կարողություններով։

Աշխատանքային ռեսուրսների և դրանց օգտագործման վիճակը բնութագրող քանակական և որակական ցուցանիշները․

  •  ընդհանուր թիվը
  • սեռատարիքային կազմը
  •  տնտեսապես ակտիվ բնակչության թիվը
  • զբաղվածների ընդհանր թիվը
  •  զբաղվածների թիվն ըստ ոլորտների և ճյուղերի
  • սոցիալ- դասակարգային կազմը
  • կրթական և մշակթային մակարդակը:

Աշխատանքային ռեսուրսների քանակը պայմանավորված է բնակչթյան ընդհանր քանակով և տարիքային կազմով: Այն մեծ է, եթե մեծ է բնակչթյան ընդհանուր թիվը և այդ թվում աշխատունակ տարիքի բնակչության բաժինը: Ներկայումս Հայաստանի Հանրապետության աշխատանքային ռեսուրսների քանակը 2,28 մլն է: Դա կազմում է բնակչության ընդհանուր թվի գրեթե 70%-ը: Այդ ցուցանիշը ավելի բարձր է Երևանում և առավել քաղաքաբնակ Շիրակի, Լոռ և Կոտայքի մարզերում:

Հարցեր և առաջադրանքներ

  • Նշե՜լ բնակչության սեռային կազմի և տարիքային կազմի առանձնահատկությունները տարբեր տիպի երկրներում( առաջին և երկրորդ տիպ` զարգացած և զարգացող երկրներ)։

Զարգացած (1-ին տիպ) երկրներում սեռատարիքային բուրքը գնալով լայնանում է, իսկ զարգացող (2-րդ տիպ) երկրներում նեղանում:

  • Նկարագրե՜ք և բացատրե՜ք բնակչության սեռատարիքային բուրգերը։

Լայն հիմքվ և նեղ գագաթվ բուրգը նշանակում է որ այդ երկրում ավելի շատ երեխաներ կան, իսկ նեղ հիմքով և համեմատած ավելի լայն գագաթով բուրգը նշանակում է որ տվյալ երկրում չափահաս մարդիկ ավելի շատ են:

  • Համեմատել զարգացած և զարգացող երկրների աշխատանքային ռեսուրսների զբաղվածության մակարդակն ու կառուցվածքը։

Զարգացած երկրներում մարդկանց ծնվելու քանակը ավելի քիչ է, բայց տնտեսությունը ավելի զարգացած է և աշխատելու տեղեր շատ կան, իսկ զարգացող երկրներում մարդիկ շատ են ծնվում, բայց տնտեսությունը այդքան էլ զարգացած չէ ու աշխատելու տեղեր քիչ կան:

  • https://www.populationpyramid.net/armenia/2019/ կայքի միջոցով, համեմատել Գերմանիայի և Ֆրանսիայի բնակչության սեռատարիքային կազմը( կարող եք ընտրել ցանկացած երկիր)։

Երկու երկրներն էլզրգացած են և երկուսի մոտ էլ կա ծերացման փուլ: Ֆրանսիայում ամենաշատը մարդիկ 50-54 տարեկան են, իսկ Գերմանիայում 55-59: Գերմանիայում բնակչության թիվը ավելի մեծ է և այնտեղ ավելի շատ է արտահայտված բնակչության ծեռացման փուլը:

  • https://www.populationpyramid.net/armenia/2019/ կայքի միջոցով, ընտրել զարգացած և զարգացող չորս երկրներ, որտեղ արտահայտված է բնակչության ծերացման փուլ։

Զարգացած երկրներ

Զարգացող երկրներ

Leave a comment