Լրացուցիչ աշխատանք

Լրացուցիչ աշխատանք

1. Տրված բաղադրյալ բառերը համեմատի՛ր և գրի՛ր նմանություններն ու տարբերությունները:

Ա.Դռդռալ, ճռճռալ, կռկռալ, մռմռալ, հռհռալ:

Բ. Թրթռալ, բարբառել, գրգռել, մրմռալ, սարսռալ:

Երկու խմբերում էլ արմատները կրկնվում են:

Ա խմբում երկու արմատների մեջ էլ ռ է, իսկ բ խմբում առաջին արմատում՝ ր, իսկ երկրորդում՝ռ:

2. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:Անգույն, անբախտ, անգետ, անշնորհք, անարդյունք, անօրեն, անձև:

Դժգույն, դժբախտ, տգետ, ապաշնորհ, ապարդյուն, ապօրեն, տձև:

3. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անսիրտ, անահ, անմահ, դժգոհ, դժբախտ, դժկամ, ապարդյուն, ապաշնորհ, ապուշ, տհաճ, տգեղ, չտես, չկամ:

4. Ժխտական նախածանցների իմաստները վերջածանցներով արտահայտելով՝ կազմի՛ր տրված բառերի և բառապակցության հոմանիշները:Դժգույն, անպոչ, անկուռ (անթև), անքուն, անգլուխ թողնել:

գունատ, պոչատ, կռնատ, քնատ, գլխատ,

Leave a comment