Սեբաստացու անխոնջ ընթերցանության ոճը

Սեբաստացու անխոնջ ընթերցանության ոճը

Անոր անխոնջ ընթերցանութիւնն և ուսումնասիրելու ոճը, որոնց վրայ չեմ ուզեր բոլորովին լռութեամբ անցնիլ, կրնան օրինակ մը ըլլալ իրեն հասակակից պատանեաց: Երբ գիրք մը սկսէր կարդալ, ձեռքէ չէր թողուր, մինչեւ որ չաւարտէր ամբողջ և հասու չըլլար անոր բոլոր իմաստներուն, ոճով մը և կարգով մը կը կարդար, ոչ նման իրեն շատ հասակակիցներուն, որոնք գրքերու ստէպ փոփոխութեամբ կուզեն անցնել իրենց ձանձրույթը: Երբ խրթին բառի կամ իմաստի մը հանդիպէր, առանց քննելու չէր անցներ  և ոչ ալ երկար ժամանակ  կը կենար վրան, այլ առանձին տետրի մէջ կը նշանակէր, որ յետոյ նոյն գրքին լուսաւոր տեղեաց հետ բաղդատելով հասկնար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար: Անոր ընթերցանութեան չափ չկար. ոչ միայն սենեկին մէջ, այլ նաեւ դուրսը, պարտեզին մէջ, ճանապարհորդելու ժամանակ հետիոտն կամ գրաստի վրայ, միշտ ձեռքը գիրք մը ունէր: Ոչ մէկ առարկայ կամ զբաղումն կարող  չէր ցրումն պատճառել անոր կամ ետ կեցնել զինքն ընթերցումէն: Եղան օրեր՝ որ առանց ուտելու անցուց, գրքերու մէջ ընկղմած բոլորովին: Գեղեցիկ և յարմար օրինակները կամ վկայութիւնները միտքը կը պահէր, մեծ յիշողութեան տէր ըլլալով, կամ առանձին թղթիկներու վրայ կը նշանակէր, որով երբ հարկ ըլլար քարոզ տալ կամ հոգեւոր բանի մը վրայ խոսիլ, միշտ պատրաստ ունէր կարեւոր նյութերը: Յիշողութեան հետ՝ սուր անդրադարձութիւն մը ալ ունէր, արթուն և ըմբռնող միտք մը, որ ոչ միայն գրութեանց՝ այլ և գործերուն մէջ կերեւի:
Աղբյուր՝  Յովհաննէս Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ»
Վենետիկ, Մխիթարեան տպարան, 1932թ., էջ 73-74
 
Առաջադրանքներ
1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը՝ բառարանի օգնությամբ մեկնաբանելով։
Գրաստ-բեռնակիր
2. Համառոտ ներկայացրո՛ւ Սեբաստացու ընթերցանության ոճը, ձևը։ 
Նա շատ էր կլանված ընթերցանությամբ, դրանից նրան ոչինչը և ոչմեկը չէր շեղի, նա կարդում էր ոճով և կարգով՝ ոչ իր հասակակիցների նման:
3. Ներկայացրո՛ւ քո ընթերցանության ոճը/ 10  և  ավել նախադասություն/։ 
Ինձ համար հետաքրքիր գրքիերի դեպքում շատ արագ եմ կարդում։ Ամենաարագ կարդացած գիրքս “Հարրի Փոթերը և փյունիկի միաբանությունը” գիրքն էր։ 992 էջով գիրքը կարդացել եմ 5 օրում։ Ես, երբ սկսում եմ կարդալ և ինչ որ բան ինձ շատ է հետաքրքրում ես շատ կլանված եմ կարդում։ Սիրում եմ մտքումս կարդալ։ Կարդում եմ պատկերացնելով գրքում տեղի ունեցածը։ Երբեմն այնքան կլանված եմ կարդում, որ նույնիսկ չեմ լսում թե կողքիս նաստածը ականջիս տակ ինչ է ասում: Էջը եթե սկսում եմ կարդալ պետք է անպայման վերջացնեմ։ Երբ որ գիրքն սկսում եմ կարդալ ամեն օր 40-85 էջ կարդում եմ: Ես շա՜տ-շա՜տ եմ սիրում կարդալ և դա իմ համար 1 հոբբին է:

Leave a comment