
1.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:
Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին ծառերի մյուս տեսակներից(ծառատեսակներից) ավելի հաճախ է խփվում կայծակից(կայծակահարվում):
Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելու տեղ(ապաստարան) փնտրելիս պետք է հեռու գնալ(հեռանալ) կաղնուց:
Կանաչով պատելը(կանաչապատելը) փրկում է քաղաքում բնակվողներին(քաղաքաբնիկներին). օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում:
Փայտի նյութից(փայտանյութից) գրեթե քսան հազար արտադրանքի տեսակ(արտադրաատեսակ) են ստանում:
2.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:
Վանա լճի մոտ շրջանում(մոտակա) ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով(հանքավայրերով), որոնք բազմաթիվ անգամներ (բազմիցս)հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում(ձեռագրերում): Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից(դարաշրջաններից) սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում(լեռնաշխարհում) արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:
Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն(հնէաբաններն) ու երկրաբանությամբ զբաղվողները(երկրաբաններն) այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր (փոսեր)ու մետաղ ձուլելու տեղեր(մետաղաձուլարաններ):
3. Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:Գահընկեց, իշխանազուն, արյունարբու, արքայանիստ, դյուրաբեկ, գավաթակից, դրկից:
Գահից ընկած, իշխանական ծագում ունեցող, արյուն խմող, որտեղ նստում Է թագավորը, հեշտ բեկվող, գավաթին կից, կողքին գտնվող։