Նոյեմբերի 6-10

Նոյեմբերի 6-10

1.Պատմի՛ր դպրոցում քո կատարած փորձի մասին.

Փորձ

2.Սովորի՛ր.

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են երևույթներ:

Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:

Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:

Քիմիական երևույթներն այլ կերպ կոչվում են նաև քիմիական փոխարկումներ կամ քիմիական ռեակցիաներ:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են՝

1) ջերմության կլանվելը կամ անջատվելը,

2) հոտի առաջանալ

3) գույնի փոփոխություն

4) նստվածքի առաջանալը,

5) գազի անջատվելը

6) համի փոփոխություն

Քիմիական Ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝
 1. մանրացում 

2. խառնում 

3. տաքացում և այլն: