Քիմիա

Քիմիա

1.Ավազը խառնվել է փայտի թեփի հետ:Առաջարկե՛ք եղանակ, որի միջոցով հնարավոր է այդխառնուրդի բաղադրամասերն առանձնացնել:

Լցնում ենք ջրի մեջ, թեփը մնում է ջրի վերևում,իսկ ավազը իջնում է անոթի հատակին։ Թեփը վերձնում ենք ջրի վրայից, իսկ ավազը բաժանում ենք ջրից թղթյա ֆիլտրի օգնությամբ:

2.Հետևյալ պնդումներից որոնք են վերաբերում նյութի՝ ա) ֆիզիկական, բ) քիմիական հատկություններին.

1) Ջրածնի և թթվածնի խառնուրդը պայթյունավտանգ է, կայծից բռնկվում է։ քիմիական

2) Ջրածինը 14,5 անգամ թեթև է օդից։ ֆիզիկական

3) Քացախաթթուն, փոխազդելով նատրիումի հիդրօքսիդի հետ, առաջացնում է աղ: քիմիական

4) Օզոնարարում թթվածինը փոխարկվում է օզոնի: քիմիական

5) Օզոնին բնորոշ է սուր հոտը: Ֆիզիկական

3.Ներկայացված շարքից` երկաթի փոշի, երկաթե խողովակ, ալյումինե գդալ, պարաֆինե մոմ, ջուր, թթվածին, ալմաստի բյուրեղ, ձեթ, հախճապակե բաժակ, ընտրի՛ր.

ա) մարմինները, երկաթի փոշի, երկաթե խողովակ, ալյումինե գդալ, պարաֆինե մոմ, թթվածին, ալմաստի բյուրեղ, ձեթ, հախճապակե բաժակ

բ) նյութերը:ջուր

4.Անահիտն ու Արմենը զրուցում էին նյութերի ֆիզիկական և քիմիական հատկությունների մասին: Նրանց արտահայտություններից որոնք են վերաբերում նյութի ֆիզիկական հատկություններին:Ընտրիր ճիշտ պատասխանների շարքը.

ա) Կալիումի պերմանգանատը մանուշակագույն պինդ նյութ է: Ֆիզիկական

բ) Թթվածին ստանում են կալիումի պերմանգանատի քայքայումից:

գ) Պղինձն օժտված է մեծ էլեկտրահաղորդականությամբ։ ֆիզիկական

դ) Մեթանն այրվում է կապույտ բոցով: ե) Մեթանն օդից թեթև գազ է: ֆիզիկական

զ) Ապակին լուսաթափանց նյութ է: ֆիզիկական

5.Ներքոբերյալ արտահայտություններից որն է նկարագրում ֆիզիկական երևույթ.

ա) Ջրածինն այրվում է թթվածնում:

բ) Սնդիկի օքսիդը տաքացնելիս քայքայվում է:

գ) Երկաթե իրերը խոնավ օդում թողնելիս ժանգոտում են:

դ) Ապակե ձողը հնարավոր է ծռել տաքացնելիս: ֆիզիկական

Leave a comment