Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում 

1. Ընդգծված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Ալպինիզմ մարզաձևն(մարզական ձևն) իր անունն ստացել է եվրոպական(Եվրոպայում գտնվող) հայտնի լեռնազանգվածից(լեռնային զանգվածից): 1786 թվականին շվեյցարացի(Շվեյցարիայում բնակվող) երկու ճանապարհորդներ բարձրացան նրա ամենաբարձր(ամենից բարձր) գագաթներից մեկը՝ Մոնբլանը: Այդ թվականն էլ համարվում է լեռնային(լեռներում գտնվող) այդ սպորտի ծննդյան տարին: Ճապոնացի(Ճապոնիայում ապրող) լեռնագնաց(լեռներ գնացող) Նաոմ Ուեմուրը բոլոր լեռնագագաթները(լեռների գագաթները) հաղթահարում է մենակ՝ անընկեր(անռանց ընկեր)։ Անգլիայում արտադրվում է սարք, որը հնարավորություն է տալիս արագ գտնելու այն դահուկորդներին(դահուկով սահողներին ),զբոսաշրջիկներին ու լեռնագնացներին,(լեռներ գնացողներին )որոնք լեռներում ընկել են ձյունահյուսքերի(ձյան հյուսքերի) մեջ կամ ինչ-որ այլ վտանգի են ենթարկվել:

2. Կարդա՛

Բառակազմական միավորները արմատներն ու ածանցներն են: Բառեր կազմվում են հնչյունափոխված և անհնչյունափոխ արմատներից:Բառակապակցություններից առաջացած բարդ բառերը (օրինակ՝ տանտեր, հորեղբայր, այրուձի) բառային մի շեշտ և մեկ իմաստ ունեն, նրանց բաղադրիչների մեջ այլ բառ չի կարող մտնել: Նրանք հենց դրանով են տարբերվում հիմք դարձած բառակապակցություններից, որոնց մեջ մտնող բառերն առանձին բառային շեշտեր ունեն, պահպանում են իրենց բառային իմաստները:Խոսքում բաղադրյալ բառերը կարող են փոխարինվել հոմանիշ բառակապակցություններով և հակառակը: Դա հարստացնում ու ոճավորում է խոսքը:Բառի դերըԲառերի ուղիղ և փոխաբերական տարբեր իմաստների, նրանց ձևաիմաստային խմբերի (հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ) գործածությունը գեղեցկացնում ու հարստացնում է խոսքը: Քանի որ խոսքի ոճավորումը կատարվում է բառերով, խոսքում շատ կարևոր է բառընտրությունը (բառի ընտրությունը): Բարդ բառերԲառակապակցություններից առաջացած բարդ բառերը (օրինակ` տանտեր, հորեղբայր, այրուձի) բառային մի շեշտ և մեկ իմաստ ունեն: Նրանք տարբերվում են հիմք դարձած բառակապակցություններից, որոնց մեջ մտնող բառերն առանձին շեշտ ունեն, պահպանում են իրենց բառային իմաստները:

3.Տրված կապերով կազմի՛ր նախադասություններ: Ո՞ր հարցին են պատասխանում դրանց հետ գործածվող գոյականները:

Պես, հետ, առանց, վրա, համար:

Պետք է Արամի պես անմիտ հարցեր չտալ։

Պահարանի վրա դրված են զանազան իրեր։

Թանկ մարդու համար հարկ է լինում լավ բաներ անել։

Դրսում անձրև է, բայց նա եկել է առանց անձրևանոցի։

4. Պարզի՛ր, թե ընդգծված շաղկապներով նախադասության ո՞ր մասերն են կապվում:

Ուզո՞ւմ եք տեսնել, թե(շաղկապ) մարդկանց ստեղծած սարքավորումներն ու մեքենաներն ինչպե՛ս են փոխվելու: Նստենք ժամանակի մեր մեքենան, երկու կամ  երեք դար առաջ գնանք: Ահա մեր առջև գեղեցիկ ու լայն մի փողոց է: Փողոցի կողքի թմբերը ծածկված են գույնզգույն ծաղիկներով կամ գորգով: Երկնքում պայծառ ու լուսավոր մի ամպ է թրթռում: Պարզում ենք, որ(շաղկապ) դա արհեստկան արև է: Մարդիկ դրանով կարգավորում են Երկրի կլիման, որպեսզի(շաղկապ) իրենց կյանքը կախված չլինի բնության քմահաճությունից: 

Leave a comment