Լրացուցիչ աշխատանք

Լրացուցիչ աշխատանք

1. Համեմատի՛ր Ա և Բ խմբի բառերը: Ո՞ր խմբում են առանձին բառեր  գրված, որո՛ւմ  բառաձևեր (փոխված բառեր):

Ա. Գիր, գրական, գրականություն, գրիչ, գրել, գրություն, գրավոր, գիրք:

     Գյուղացի, գյուղական, գյուղակ:

     Երգ, երգել, երգիչ, երգային, երգեցիկ:

Բ. Գիրք, գիրքը, գրքեր, գրքից, գրքով, գրքի, գրքին, գրքերում և այլն:

      Գյուղ, գյուղեր, գյուղից, գյուղում, գյուղերով,գյուղին և այլն:

      Երգել, երգեց, կերգի, պիտի երգես, երգելու եմ, չեն երգի, և այլն:

Ա խմբում գրված են առանձին բառեր, իսկ Բ խմբում՝ բառաձևեր:

2. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած լռություն (լռել) չկա:

Աղմուկը կարող է հիշողության (հիշել) կորստի (կոչել) պատճառ դառնալ:

Աշխատող (աշխատել) հոգնած  մարդու վրա ազդում է քաղաքային գնացող և եկող (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն խոսքը (խոսել):

Կա ենթադրություն (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակների (մոլորել) վրա է շատ:

Մարդագիտությամբ զբաղվողները (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:

Բժշկության խորհրդանիշը (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:

Leave a comment