
Կարդա՛ Դերենիկ Դեմիրճյան ,,Ջութակ և սրինգ,, պատմվածքը :
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Քղանց-(փոխաբերական) ծառի սաղարթներն ու ճյուղերը, թուխպ-(փոխաբերական) վիշտ, սքողել-ծածկել,
2. Բնութագրի՛ր Լակըմեին, Հայանթուն, Նալին:
Լակըմեն մի երջանիկ, անհոգ, (իմ կարծիքով) եսասեր և ինքնահավան աղջիկ էր:
Հայանթին երջանիկ, ուրախ, չարաճճի տղա էր:
Նալը մի տխուր, մռայլ, տաղանդավոր, հուսահատ տղա էր:
3. Գտի՛ր ամենադիպուկ բնութագրումը( բառ, բառակապակցություն, նախադասություն) ա. սրնգի նվագի համար, բ. ջութակի նվագի համար:
Ջութակ-Կնտնտոցավոր քառալար երաժշտական գործիք:
Սրինգ-Եղեգից կամ փատե փողից պատրաստված երաժշտական փողավոր գործիք:
4. Ո՞ր հատվածում է արտահայտված պատմվածքի գլխավոր ասելիքը:
<<Ցած դրեց սրինգը պարտված Հայանթին ու նախանձախնդիր նայվածքը ահով ուղղեց Լակըմեին: Մռայլվել էր Լակըմեն: Բայց այդ մռայլը նման էր մի թեթև թուխպի, որ գալիս սքողում է գեղեցիկ մայիսյան օրը: Ճիշտ է, վախով էին լցված նրա որսորդ տեսած եղնիկի աչքերը, բայց նա բարձրացնելով այդ շողշողուն աչքերը` դեպի Հայանթին` ասավ կարծես նեղացած:
— Գնանք տուն, Հայանթի:
Տղայքը հարցական հայացքով նայեցին Լակըմեին ու չհասկացան նրա երկյուղը: Ու մինչ ամենքը շփոթված աչքերով նայում էին նրան, նա վեր կացավ ու Հայանթու հետ հեռացավ:
Երբ քիչ հեռու էին, փսփսաց.
— Ես քե՛զ եմ սիրում, Հայանթի, քե՛զ, նա այնպես տխո՜ւր է… նա ինձ վախեցնում է իր գործիքով: Նրա նվագը օձի պես մտավ սիրտս ու գալարվեց: նանք, նվագի՛ սրինգդ և նորից ուրախացրո՛ւ ինձ:>>
<<Նայեց նրան ծեր բանաստեղծը` ժպտաց գորովալից աչքերով ու ծանր թափ տալով իր ալևոր գլուխն ասաց.
— Ինչո՞ւ ես ուզում կոտրել այն գործիքը, որ քեզ հետ է ծնվել և քեզ հետ պիտի մեռնի: Նա՜լ, դու այն մարդկանցից ես, որ մեծ տառապանքի համար են աշխարհ գալիս: Եվ քո նվագը երգն էր այն մեծ արվեստագետի, որի ներշնչողը մահն է եղել, և որը լացել է ստեղծելիս: Նա արդեն բաց է արել աշխարհիս բոլոր խնդությունների ու ցավերի դռները և նայել ներս: Է՜հ, Նա՛լ, քոնն է իսկական արվեստը, ու էլ ոչ մի գործիք չկա հնարելու: Ի՞նչ է սրինգը սրա մոտ — ականջի զվարճություն և ուրիշ ոչինչ:
նա՜, կյանքի մեջ թշվառ և արվեստի մեջ երջանիկ Նալ, գնա՜, կրիր ակնակուռ թագերի թագը, և թող աշխարհիս ստրուկներն ու արքաները գլուխ խոնարհեն քո արվեստի առջև:
Ու տանջվի՛ր… Այո, Լակըմեն սիրում է սրնգահարին, որը նրան տալիս է համեստներից համեստը, բայց մարդկանց համար թանկերից թանկը — այս կյանքը և նրա ուրախությունը: Նա քեզ չի սիրում և ինչո՞ւ սիրի… Դու կմաշես այդ թիթեռնիկի կյանքը քո անկշռելի տառապանքների մեջ` միշտ լսել տալով քո աշնան կոծերն ու մահվան ձայնը…
Եվ ի՞նչ, դու նրան չես էլ կարող սիրել, աղետավոր հոգի, որովհետեև քո արվեստը սիրողը ուրիշ բան չպիտի սիրի և արժի՞, և մի՞թե կարող է ուրիշ բան սիրել…>>
5. Ո՞րն է պատմվածքի ասելիքը:
Հեղինակը ցանկացել է բացատրել, որ կյանքում կա մի մեծ ողբերգություն՝ այն, որ իրական արժեքները քչերն են հասկանում և ընտրում: