
- Ինչ է աշխարհագիրը
Դա հողերի և բնակչության հաշվառումն էր:
- Ով է Հազկերտ 2-րդը,ինչ քայլերի դիմեց Արևելյան Հայաստանի ներքին ինքնուրույնությունը ոչնչացնելու ուղղությամբ:
Նա պարսից արքա էր որը կառավարում էր 439-457թթ: Նա տերությունը նվաճելու համար փորձում էր գործի դնել իրենց կրոնը՝զրադաշտականությունը: Նաև անցկացվեց արխարհագիր երկիրը կայունությունից զրկելու համար:
- Որքանով էին արդարացված Վասակ Սյունու և Վարդան Մամիկոնյանի խմբավորումների մոտեցումները:
Վասակ Սյունին ուզում էր Սասանյանների հետ բանակցություններով հասնել փոխզիջման՝ պահպանելով հայերի ինքնիշանությունը և դավանքի ազատությունը։ Վասակ Սյունու կարծիքով այդպես հնարավոր կլիներ խուսափել պատերազմական գործողություններից։Վարդան Մամիկոնյանը՝ հակառակը, մտածում էր, որ պետք է գնալ վճռական ռազմական գործողությունների և ամեն գնով հաղթել։
- Ինչ նշանակություն ունեցան Վարդանանց և Վահանանց պատերազմները,արդյոք նրանք հասան իրենց նպատակին,ինչպես:
Երկու պատերազմներից հետո միևնույն է Հայաստանը իր կրոնը և մշակույթը չփոխեց և չհանձնվե, այսինքն այն շատ լավ էլ ինքնուրույն պետություն էր ով որ կռվում էր մինչև վերջ, մինչև հաղթանակ:
- Ըստ քեզ՝ ինչ ընթացք կարող էին ունենալ հայ-պարսկական հարաբերությունները,եթե Վարդան Մամիկոնյանն ու իր կողմնակիցները վստահեին Վասակ Սյունուն և դադարեցնեին ռազմական գործողությունները:Կամ հակառակը՝ եթե Վասակ Սյունին միանար Վարդան Մամիկոնյանին:
Իմ կարծիքով եթե Վարդան Մամիկոնյանը միանար Վասակ Սյունուն ապա Սասանյանները առիթից կօգտվեին և նորից ու նորից կսկսեին սիրաշահել հայերին կրոնափոխ լինել մինչև հայերը կրոնափոխ չլինենին կամ չսկսեին մի նոր ճակատամարտ: Իսկ եթե Վասակը միանար Արդանին ապա նրանց զորքը ավելի ուժեղ և մտածված կլիներ և միգուցե կկարողանար հաղթանակ տանել Վարդանանց պատերազմում: