
1. Փակագծում տրված բառերն ու դերանունները գրի´ր համապատասխան թվով (եզակի կամ հոգնակի) և օրինաչափությունը բացատրի´ր:
Արհեստավորների միությունը շատ խիստ էր (էր, էին) իր անդամների վրիպումների նկատմամբ:
Ժողովո՞ւրդն է (է, են) ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ նրա (նրա, նրանց):
Երկրի օդային նավատորմը հնացել է (է, են), դրա (դրա, դրանց) նորոգման ծախսերը շատ մեծ գումարներ են կազմում:
Ի՞նչ սպասելիք ունես այդ ամբոխից. նա (նա, նրանք) դեռ կազմակերպվելու փորձ չի (չի, չեն) անում:
Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ նրան (նրան, նրանց) վտանգ է սպառնում:
2. Բացատրի´ր հոգնակի թվով դրված հավաքական գոյականները և դրանցով նախադասություններ կազմի´ր:
Օրինակ`
Հոտեր- ոչխարների խմբեր:
Ժողովուրդներ-ժողովուրդների խմբեր, բանակներ-բանակների խմբեր, դասարաններ-դասարանների խմբեր,երամներ-թռչյունների խմբեր:
Աշխարհի ժողովուրդները հավաքվել էին մի տեղում։
Երամները թռան աշնան սկզբին։
Բանակները լավ էին պատրաստվել։
Մեր դպրոցի դասարանները մեդիաուրբաթ են ունենալու։
3. Կարդա՛
Բաղադրյալ գոյականները, որոնց վերջին բաղադրիչը միավանկ արմատ է, երկու ձևով են հոգնակի կազմում: Եթե այդ միավանկ արմատը գոյականի իմաստ ունի (օրինակ՝ դաշտավայր, հեռագիր), ավելանում է –եր վերջավորություն: Իսկ եթե բառավերջի միավանկ արմատը բայարմատ է (օրինակ՝ ժամացույց, վիպագիր), ավելանում է– ներ վերջավորությունը:
Հասարակ գոյականները եզակի թվով գործածելիս կարող են անվանել առանձին առարկաներ և կարող են լինել առարկաների ընդհանուր անուն (օրինակ՝ փիղ ասելով հասկանում ենք և´ մեկ փիղ, և´ փիղ ընդհանրապես):
4. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (տրական հոլովով):
Ընկեր-հավատալ ո՞ւմ ընկերոջը, եղբայր-հավատալ ո՞ւմ եղբորը, մարդ-հավատալ ո՞ւմ մարդուն, մարդկություն-հավատալ ինչի՞ն մարդկությանը, խոսք-հավատալ ինչի՞ն խոսքին, գործ-հավատալ ինչի՞ն գործին, վերադարձ-հավատալ ինչի՞ն վերադարձին:
Հավատալ ո՞ւմ : Հավատալ ինչի՞ն:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):
Ընկեր-Խուսափել ումի՞ց ընկերոջից, եղբայր-Խուսափել ումի՞ց եղբորից, մարդիկ-Խուսափել ումի՞ց մարդկանցից, հանդիպում-Խուսափել ինչի՞ց հանդիպումից, զրույց-Խուսափել ինչի՞ց զրույցից, հարցուփորձ-Խուսափել ինչի՞ց հարձուփորձից:
Խուսափել ումի՞ց: Խուսափել ինչի՞ց:
2. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):
Երեխա-Տարվել ումո՞վ երեխայով , աշակերտներ-Տարվել ումո՞վ աշակերտներով, ընկերներ-Տարվել ումո՞վ ընկերներով, գրականություն-Հետաքրքրվել ինչո՞վ գրականությունով, մեքենա-Հետաքրքրվել ինչո՞վ մեքենայով, սպորտ-Հետաքրքրվել ինչո՞վ սպորտով:
Տարվել ումո՞վ: Հետաքրքրվել ինչո՞վ:
3. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:
Վկայել ի՞նչ: Վկայել ինչի՞ մասին:
Վկայել օրենք
Վկայել պայմանագրի մասին
Հավատացնել ի՞նչ: Հավատացնել ինչի՞ մասին
Հավատացնել որ թիթեռները մարդկանց են ուտում։
Հավատացնել մոգերի գոյության մասին։