Գարնան առաջին բույսը
Մի հրաշալի գարնանային օր կիսահալված ձյան միջից դուրս եկավ փոքրիկ գեղեցիկ ծիլ, որը շատ նուրբ ու գեղեցիկ էր, այնքան բարալիկ ու քնքուշ, որ բոլորը անցնելիս տեսնում էին ու ժպտում: Նրանք գիտեին, որ դա դեռ առաջին բույսն է , որը աճել էր գարնան ընթացքում:

Անցավ մի քանի ժամանակ և աճեցին շատ գեղեցիկ ծաղիկներ, որոնք ավելի շուտ հասունացան քան առաջին ծիլը, որը դեռ մնացել էր փոքրիկ: Բույսը, որին էլ ոչ մեկ չէր նայում, չէր զրմանում ու զմայլվում նրանով: Փոքրիկ առաջին բույսը սկսում էր վշտանալ, որ նրան այլևս չեն նայում:
Գեղեցիկ բույսերը ավելի գրավիչ էին, որոնց բոլորը կուզեին քաղել և վերցնել: Այդ ժամանակ մեր ծիլը դարձել էր սքանչելի ծաղիկ, որը շատ գեղեցիկ էր իր կարմիր գույնով: Կար գունավոր ծաղիկ, որը ատում էր մեր փոքրիկին և ուզում էր, որ միայն իրենով հիանային և այնպես էր անում, որ նա լինի ավելի վառ ու գեղեցիկ:

Մի անգամ, մի բարի և գեղեցիկ տղա եկավ այդ ծաղիկների դաշտ, տեսավ մեր գեղեցիկ ծաղիկը, հոտ քաշեց ու համբուրեց: Նրան շատ դուր եկավ այդ ծաղիկը, իսկ ծաղիկը շատ ուրախացավ, քանի որ նրա հետ այդպես դեռ չէին վարվել , և նա ուրախացավ, որ ինչ ֊որ մեկին դուր է եկել և շատ շնորհակալ եղավ, որ տղան իրեն համբուրեց:

Հետո տղան շրջվեց և տեսավ գունավոր ծաղիկը, որը ատում էր գեղեցիկ ծաղիկին: Նա այնքան էր բորբոքվել, որ նույնիսկ նրանից վառված ածուխի հոտ էր գալիս: Տղան նայեց ծաղկին և գույները հավանեց, բայց հետո հոտ քաշեց և զգաց վառված ածուխի հոտ: Նա կտրեց ծաղիկը: Ինքնահավան ծաղիկը իմացավ, թե նա դուր է եկել գեղեցիկ տղային, բայց փաստորեն՝ ոչ: Մի քանի օր հետո պայծառ ծաղիկը թառամեց, և առաջին ծաղիկը եղավ շատ երջանիկ: Դրանից հետո բոլոր մարդիկ անցնելիս տեսնում էին նրան և ծաղիկը օրեցօր գեղեցկանում էր և պայծառանում:
