
- Ներկայացնել Դվինի երկու եկեղեցական ժողովները
Դվինի երկրորդ եկեղեցական ժողովը հայտնի էր նաև նրանով, որ մերժում էր նեստորականությունը: Այդպես Հայաստանը մերժեց և նեստորականությանը և քաղկեդոնականությունը:
- Քաղկեդոնի չորրորդ տիեզերաժողով
Քաղկեդոնի չորրորդ տիեզերաժողովին վեճեր բռնկվեցին միաբնակների և երկբնակների միջև: Նրանցից առաջինները պնդում էին, որ Քրիստոսն ունի միայն աստվածային բնություն, իրենց հակառակ՝ երկբնակները Քրիստոսի մեջ ճանաչում էին երկու բնություն՝ աստվածային և մարդկային: Հայաստանը թեպետ այս ժովովներին չմասնակցեց հետո պարզվեց, որ համակրանքը հակաքաղկեդոկանների կողմն էր: Հայ առաքելական եկեղեցին հավատարիմ մնաց առաջին 3 տիեզերական ժողովների վճիռներին:
- Ինչ հետևանքներ ունեցան Հուստինիանոսի վերափոխությունները Հայաստանի համար:
Վնասվում էր նախարարական համակարգը: Մեծ կալվածքները, որոնք հայ ազնվական ընտանիքների հզոր հիմքն էին և պետք է ժառանգեր ավագ որդին արագ բաժանվեցին:
- Ովքեր էին նեստորականները,ինչ է նեստորականությունը
Նեստորականությունը դա քրիստոնեական ուսմունք էր որը ճանաչում էր Քրիստոսի մեջ երկու դեմք, երկու բնություն:
- Երբ է տեղի ունեցել պարսկա-բյուզանդական պատերազմը
Այն տեղի է ունեցել 572-591 թթ.: