Կարճ պատմվածքներ

Կարճ պատմվածքներ

Որ՞ն է տրված ստեղծագործութունների ասելիքը:

Ստեղծագործությունն ասում է, որ կյանքը տարբեր է լինում: Օրինակ մեկը կարող է ազատ, անկախ ապրել և կայացնել իր որոշումը, ոչ մյուսի նման ենթարկվել մեկին և միշտ համաձյնել այդ մեկի հետ: Նաև այն, որ դու ինչ տեսնում ես դա էլ սովորում ես:

Վերնագրիր ստեղծագործությունները:

Կյանքի վիճակը

Սենյակի վանդակում տանջվում էր բանտարկված թռչունը, ազատը՝ ճախրում էր անտառում։

Հասավ ժամն, ու նրանք հանդիպեցին իրար. այդպես էր ճակատագրի հրամանը։

-Եկ, սիրելիս, միասին թռչենք անտառ,-կանչում է ազատ թռչունը։

-Արի ինձ մոտ, այս վանդակում ապրենք միասին,-ծլվլում է վանդակի գերին։

-Ձողապատ քո վանդակում թևերն իսկ շտկել անհնար է-պատասխանում է թռչունն անտառի։

-Ախ,-ծվում է վանադկի գերին,-երկնքում ձող չկա ինձ համար, որ նստեմ։

-Երգիր, սիրելիս, անտառի երգերից,-աղաչում է ազատ թռչունը։

-Նստիր իմ կողքին, ես կսովորեցնեմ քեզ երգել այնպես, ինչպես ինձ են սովորեցրել,-պատասխանում է վանդակի գերին։

-Ախ, ոչ, ոչ, երբեք չի կարելի սովորելով երգել,-ճչում է անտառի թռչունը։

-Վայ ինձ, ես անտառի երգերը չգիտեմ,-ծվում է գերին։

Անհամբեր կրքից բոցավառվում է նրանց սերը, բայց թև-թևի նրանք երբեք չեն թռչելու։

Ու նայում են միմյանց թռչունները վանդակի ձողերի արանքից, բայց իզուր են աշխատում հասկանալ իրար։

Տագնապալի, կրքոտ տենչով թրթռում են նրանք, թևերը թպրտալով հառաչում են՝ <<ավելի մոտ եկ, սիրելիս, մոտ եկ>>։

-Անհնար է, վախենում եմ քո վանդակի փակ դռներից,-ախ է քաշում թռչունն անտառի։

Ու ցավով ծվում է վանդակի գերին.

-Ավա՜ղ, թևերս ուժասպառ են ու մեռած։

Leave a comment