Ինչպես շատ ուրիշ սուրբ ծննդյան պատմվածքների՝ այնպես էլ այս պատմվածքի հիմնական գաղափարներից մեկը բարության կարևորությունն է։ Պատմվածքը սովորեցնում է, որ ամենադժվար ու ամենավատ իրավիճակում պետք է օգնության հասնել։
Պատմության հերոսի կինը մահացել էր, իսկ ընկերները՝ ժամանակավոր հեռացել։ Նա մենակ է միայնակ էր ու միակ բանը, որ եկավ նրա մտքին՝ կանչել Աստվածներին։ Բայց եկավ մի Աստված, որը ներկայացավ ինչպես բոլոր աստվածները։ Սուրբ ծննդյան շատ պատմվածքներում ներկայացվում է Աստված, բայց այստեղ այն արտացոլում է բոլոր կրոններն ու հավատքները:
Աստված՝ որպես ճիշտ ճանապարհ ցույց տվող, հրաժարվեց ընթրիքից և պատմեց անտուն և աղքատ մարդկանց մասին։ Հերոսը հրավիրում է այդ մարդկանց, կերակրում գիշերելու տեղ է տալիս, օգնում նրանց, ինչի պատճառով էլ նրանք են օգնում իրեն։
Իմ կարծիքով պատմվածքի իմաստը այն է, որ պետք է դժվար դեպքերում և ոչ միայն օգնել և հոգատար լինել, բարություն անել և բարությանը բարությամբ պատասխանել: