1. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:
Նյու Յորքի(Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողի(ուսանող), որը սիրալիր ժպիտով (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների (այցելուներ) ձեռքերը: Այդ ձևով (ձև) 8643-րդ հաճախորդին (հաճախորդ) ողջունելուց (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.
-Ուռա´: Ռուզվելտի ռեկորդը (ռեկորդ) գերազանցեցի:
Հավանաբար քչերին (քչեր) է հայտնի, որ 1907 թվականին (թվական) Սպիտակ տան (տուն) մի ընդունելության (ընդունելություն) ժամանակ ԱՄՆ֊ի(ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու (մարդ) ձեռք:
2. Կազմի՛ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով
գոյականներով:
Դավաճանել ո՞ւմ, ինչի՞ն:
Դավաճանել եղբորը
Դավաճանել ազգին
Ուրանալ ո՞ւմ, ի՞նչ(ը):
Ուրանալ ազգը
Ուրանալ մարդուն
3. Գտի´ր Ա և Բ խմբերի բառերի բոլոր հնարավոր կապակցությունները:
Ա. Բացատրել, ներկել, կարոտել, մոռանալ:
Բ. Տատին, ընտանիքին, հորը, դասը, սխալը, մարդկանց, զանցանքը, ընտանիքը:
Բացատրել տատին
Բացատրել ընտանիքին
Բացատրել հորը
Բացատրել դասը
Բացատրել սխալը
Բացատրել զանցանքը
Բացատրել մարդկանց
Ներկել դասը
Կարոտել տատին
Կարոտել ընտանիքին
Կարոտել հորը
Կարոտել մարդկանց
Մոռանալ տատին
Մոռանալ ընտանիքին
Մոռանալ հորը
Մոռանալ դասը
Մոռանալ սխալը
Մոռանալ մարդկանց
Մոռանալ զանցանքը
4. Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:
Գերմանիայի Շտրեբեկ գյուղի բնակիչները մոտ հազար տարի շախմատ են խաղում: (գյուղում)
Գերմանիայի Շտրեբեկ գյուղում բնակիչները մոտ հազար տարի շախմատ են խաղում:
Ավելի քան հարյուր տարի է, ինչ աշակերտները պարտադիր քննություն են հանձնում, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվում, և´ խաղալու կարողությունը (տարուց):
Հարյուր տարուց ավել է, ինչ աշակերտները պարտադիր քննություն են հանձնում, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվում, և´ խաղալու կարողությունը
Փարիզում կայացած միջազգային մրցաշարերից մեկի ժամանակ վերջին տեղը գրավեց անգլիացի մի շախմատիստ, որի ազգանունը Չեմպիոն էր: (մրցաշարի, ազգանունով)
Փարիզում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ վերջին տեղը գրավեց անգլիացի մի շախմատիստ, որը ազգանունով Չեմպիոն էր:
Սիրելի թիմին պարտվելու ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել: (թիմը)
Սիրելի թիմը պարտվելու ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել:
Այդպես խաղի ընդհատման պատճառը դարձավ պայթյունը, և խաղը չեղյալ հայտարարվեց: (պատճառով, պայթյունի)
Այդպես խաղը ընդհատվեց պայթյունի պատճառով, և չեղյալ հայտարարվեց:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. . Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:
Երբեմն ծովից (ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք
ջրերի (ջրեր)՝ ալիքների (ալիք) կապտականաչավուն լուսարձակման (լուսարձակում) տեսքով (տեսք): Ծովային լուսարձակման(լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բույսերի(բույսեր), այնպես էլ կենդանիների (կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք արևի (արև) էներգիան լուսային էներգիայի (էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիայի(ռեակցիա) հետևանքով (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության (ջերմություն) արտադրությամբ (արտադրություն):
2. Գտի´ր Ա և Բ խմբերի բառերի բոլոր հնարավոր կապակցությունները:
Ա. Փարվել, գրկել, բռնել:
Բ. Թևը, երեխային, թևին, աղջկան, գլուխը, Արային, գլխին, Լուսինեին, մազերը, մորը, մազերին, գեղեցկուհուն:
Գրկել աղջկան
Գրկել երեխային
Գրկել Արային
Գրկել Լուսինեին
Գրկել մորը
Գրկել գեղեցկուհուն
Փարվել աղջկան
Փարվել երեխային
Փարվել Արային
Փարվել Լուսինեին
Փարվել մորը
Փարվել գեղեցկուհուն
Բռնել թևը
Բռնել գլուխը
Բռնել մազերը
Բռնել աղջկան
Բռնել երեխային
Բռնել Արային
Բռնել Լուսինեին
Բռնել մորը
Բռնել գեղեցկուհուն
3. Գտի´ր Ա և Բ խմբերի բառերի բոլոր հնարավոր կապակցությունները:
Ա. Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:
Հպարտանալ ընկերներով
Հպարտանալ հողով
Հպարտանալ ջրով
Հպարտանալ քրոջով
կարոտել հողը
կարոտել ծնողներին
կարոտել ընկերներին
կարոտել քրոջը
կարոտել հայրենիքը
Սիրել հողը
Սիրել ծնողներին
Սիրել ընկերներին
Սիրել քրոջը
Սիրել հայրենիքը
Սիրել արևը
Սիրել ջուրը
Մտաբերել հողը
Մտաբերել ծնողներին
Մտաբերել ընկերներին
Մտաբերել քրոջը
Մտաբերել հայրենիքը
Մտաբերել արևը
Մտաբերել ջուրը