Ամփոփից հարցեր

Ամփոփից հարցեր

Ի՞նչ բնական գիտություններ գիտես:

Քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աստղագիտություն և այլն

Ի՞նչ է ուսումնասիում քիմիան:

Քիմիան ուսումնասիրում է քիմիական ռեակցիաները:

Ի՞նչ է ֆիզիկական մարմինը, ասա՛ տեսակները:

Ֆիզկական մարմինները այն առարկաներն են որոնք մենք տեսնում ենք մեր շրջապատում դրանք լինում են են երկու տեսակի կանդանի և անկենդան:

Ի՞նչ է նյութը:

Նյութը դա այն է ինչից բաղկացած են մարմինները:

Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր:

Այն նյութերը որոնք կազմված են մի քիմիական տարրից:

Ո՞ր նյութերն են կոչվում խառնուրդներ:

Այն նյութերը որոնք բաղկացած են երկու կամ երկուսից ավելի տարրերից:

Խառնուրդների ի՞նչ տեսակներ գիտես:

Համասեռ և անհամասեռ:

Ի՞նչ է երևույթը:

Երևույթները դրանք բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններն են:

Ո՞ր երևույթն է կոչվում ֆիզիկական:

Այն երևույթը որի ընթացքում նյութի բաղադրությունը չի փոխվում կամ առաջանում նոր նյութ այլ որ փոխվում է նյութի ագրեգատային վիճակը:

Ո՞ր երևույթն է կոչվում  քիմիական:

Այն երևույթը որի ընթացքում առաջանում է նոր նյութ կամ փոխվում է նյութի բաղադրությունը:

Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի հատկանիշները:

հոտի փոփոխվել, համի փոփոխվել, գույնի փոփոխվել, նստվածքի առաջանալ, ջերմության անջատում կամ կլանում, գազի անջատվելը և այլն:

Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի  սկսվելու պայմանները:

Մանրացում, տաքացում, խառնում և այլն:

Ասա՛  նյութի ֆիզիկական հատկությունները:

Համ, հոտ, ագրեգատային վիճակ, գույն, հալման ջերմաստիճան, եռման ջերմաստիճան, լուծելիություն ջրում, կարծրություն:

Ի՞նչ է ատոմը:

Ատոմը նյութի փոքրագույն քիմիքպես անբաժանելի մասնիկն է:

Ի՞նչ է քիմիական տարրը:

Դա ատոմների յուրաքանչյուր առանձին տեսակն է:

Ո՞ր նութերն են կոչվում պարզ:

Այն նյութերը որոնք բաղկացած են մի տարրի ատոմներից:

Պարզ նյութերը ի՞նչ տեսակներ գիտես:

մետաղական, ոչ մետաղական և մետաղանման

Ո՞ր նութերն են կոչվում բարդ:

Այն նյութերը որոնք բաղկացած են երկու կամ երկուսից ավելի տարրերի ատոմներից:

Leave a comment