Ուրբաթ -համերգ

Ուրբաթ -համերգ

Երգեր ՝

Բասեն բարի 

Բասեն բարի, Բասեն բարի, 

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, 

Տղա՛, արի, բռնե, պարի,

 Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

 Բասեն բարի, Բասեն բարի, 

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, 

Աղջի, արի, բռնե, պարի, 

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

 Երկու գնա, երեք արի, 

Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,

 Տղա, արի, բռնե, պարի, 

Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի: 

Արի՝ խաղանք էս դոմբարին, 

Բասեն բարի, Բասեն բարի,

 Ինչքան ուրախ է էս տարին, 

Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Բացատրել բառերը՝ Բասեն, նուբար, դոմբարի։ 

Ներկայացնել ստեղծագործության բովանդակությունը։ 

Նոր տարի

Երնեկ թե այս նոր տարին

Վերջ տար հայի ցավերին,

Չարը կորչեր ու բարին

Բուն դներ մեր սրտերին:

Երնեկ թե այս նոր տարին

Ազատ շնչեր Հայաստան,

Եվ շուրջ Մասիս մեր սարին

Փայլեին արտ անդաստան:

Հայե՛ր, երբեք չերկմտիք,

Կկատարվի այս ամեն,

Եթե իսպառ մենք հանենք

Փոքրոգություն մեր սրտեն:

Երնեկ թե այս նոր տարին

Վերջ տար հայի ցավերին,

Չարը կորչեր ու բարին

Բուն դներ մեր սրտերին:

Երնեկ թե այս նոր տարին

Ազատ շնչեր Հայաստան,

Եվ շուրջ Մասիս մեր սարին

Փայլեին արտ անդաստան:

1. Մգեցված բառերը բացատրիր։ 

արտ, դաշտ, չկասկածել, նեղսրտութուն

2. Ո՞վ է այս ստեղծագործության հեղինակը։ Փնտրի՛ր համացանցում:

Ռափայել Պատկանյանը