Տարեմուտի խոհեր

Տարեմուտի խոհեր

Իմ կարծիքով համարյա բոլոր մարդկանց տարվա ամենասիրելի տոներից է Նոր տարին: Այդ տոնը նշում են բոլորը՝ ողջ աշխարհում: Ամեն մի մարդ կամ ամեն մի ընտանիք Ամանորը նշելու իր ձևն ունի, բայց իմաստը միայն մեկն է, որ պետք է ճանապարհել հին տարին և դիմավորել նորը: Մեր ընտանիքում կան Ամանորյա ավանդույթներ որոնցից մեկն է՝մենք ամեն տարի ավելացնում ենք մի նոր զարդարանք և զարդարում ենք մեր տոնածառը բոլորով:

Սակայն ես ամենից շատ սիրում եմ երազել հենց Նոր տարվա գիշերը: Նախ ես ամփոփում եմ տարին՝ վերհիշելով իմ ձեռքբերումները, բացթողումները, հաղթահարած բաները, երջանիկ օրերը և այլն, ապա նոր սկսում երազել: Ամեն Ամանորին ես երազելուց կամ բակ գնալուց զգում եմ մի տարորինակ, բայց հանգստացնող և անուշ բույր, որը ինձ հուշում է այն մասին, որ տարին վերջանում է:

Ես սիրում եմ Ամանորը, այդտեղից է սկսվում նոր տարին իր նոր, կարևոր և հետաքրքիր իրադարձություններով:

Leave a comment