Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Այս տարի ես ունեցա շատ ձեռքբերումներ հայոց լեզու առարկայից։ Ես իմացա , թե ինչ է արտաքին և ներքին հոլովումը և այլն։ Ես այս ամբողջ ընթացքում իրականացում էի և իրականացում եմ անհատական նախագիծս , և ես այն համարում եմ հաջողված, որովհետև ես կարդացի շատ գրքեր, ուշադրություն դարձրեցի գրքերի գրելաձևին և իմացա տարբեր կարևոր բաներ։ Ես այս ընթացքում գրել եմ բազում շարադրություններ, բայց իմ կարծիքով իմ գրած ամենագեղեցիկ շարադրությունը “Հրաշք”-ն է, որովհետև այնտեղ է ներկայացնում գլխավոր գաղափարը։ Իմ այս ընթացքում կարդացած ամենահետաքրքիր գիրքը “Աննան Ավոնելայում” -ն է,  այն շատ լավ է տպավորվել իմ մեջ։ Ես այս ամբողջ ժամանակ սովորեցի բազում բաներ, որոնք  այնքան շատ են, որ չեմ կարողանա թվարկել:

Leave a comment