Այս ուսումնական շրջանը ինձ համար անցավ շատ լավ։ Ճիշտ է ավելացան որոշ առարկաներ և դժվարություններ, բայց ես դրանք հաղթահարեցի։
Ես ունեցա շատ ձեռքբերումներ։ Դեռ չեմ մասնակցել ճամփորդությունների, բայց հուսով եմ ճամբարին կմասնակցեմ։ Իմ ընտրության գործունեությունը կավագործություն է, այնտեղ ես ունեմ ընկերներ որոնց հետ ես աշխատում եմ։ Ես պատրաստում եմ տարբեր իրեր կավից օրինակ՝ ափսեներ, դեկորատիվ իրեր, բաժակներ և այլն։ Ես ընտրել եմ մարմնազություն մարզաձևը։ Այնտեղ մենք մարզվում ենք, խաղում ենք տարբեր խաղեր օրինակ՝ դրոշակ, մենք ցատկում ենք ցատկացանցին։ Ես մասնակցել եմ տարբեր միջոցառումների որոնցից մեկն է մեդիաուրբաթը որը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին։ Իմ տարին դպրոցում անցավ շատ հավես և ես հուսով եմ մյուս տարիները դպրոցում նույնպես կլինեն այսքան լավը։