Ինչ անես քեզ կանես

Ինչ անես քեզ կանես

Հեքիաթը գրական հայերեն (բայց իմ բառերով)

Երեք ընկեր են լինում։ Նրանք ընկերանում են որպեսզի իրար հետ գողություն անեն։ Դրանցից մեկի մոտ փող է լինում և մյուս երկուսը որոշում են սպանել նրան։ Տղան փախչում է թաքնվում մի չաշխատող ջրաղացի մեջ և լսում կենդանի խոսակցությունը օրերը անցկացնելու մասին։ Նա իմանում է որ աղվեսը ոսկի է ունենում և գնում է աղվեսի հետևից մինչև բունը։ Հանում է ոսկին և քշում աղվեսին բնից։ Հետո նա գնում է մի հովվի մոտ ուզում այն այծին որի մասին պատմել էր գայլը և ասել որ այդ այծով կարելի է բուժել թագավորի տղային։ Նա գնում է այդ ոսկիներով այծի գլուխը և ոտքերը։Դրանից անմիջապես հետո գնում է թագավորի մոտ տղային բուժելու։ Տղան առողջանում է և այդ բարիքի փոխարեն արքան որոշում է քաղաք կառուցել այն տեղում որտեղ կուզի տղան։ Տղան ընտրում է մի վայր որի մասին պատմել էր արջը զրույցի ժամանակ` մի ջրաղացի մոտ։ Արքան կառուցում է քաղաքը և Տղան ունենում է իր սեփական հարստությունը։ Դա իմանալով գալիս են երկու ընկերները և իրեն հարց ու փորձ անում թե ինչպե՞ս հարստացավ։ Նա էլ պատմում է իր գլխին եկածը։ Ընկերները իմանում են տեղը և գնում կենդանիների զրույցի լսելու։Կենդանիները գանգատվում են իրենց գլխին եկածից և հասկանում, որ այդ ժամանակ իրենց լսող էր եղել։ Փնտրում են գտնում երկու գողերին և նրանց վերջը տալիս են։

Այս հեքիաթը նրա մասին է որ պետք է մտածես ինչո՞ւ ես այդ քայլը անում, ինչ որ անում ես դա վերադառնում է հետ, պետք է գործել մտածված և այլն։

Հոկտեմբերի 9-ի օրակարգ

Հոկտեմբերի 9-ի օրակարգ

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05- սովորում ենք ճապոներեն (Մերի Ներսիսյանի նախագիծ)

10։10-10։55-սովորում ենք ճապոներեն (Մերի Ներսիսյանի նախագիծ)

11։05-11։50- Էդիտա Կարապետյանի նախագիծ

11։55-12։40-ճապոնական խաչբառների լուծում

12։40-12։55-ընդմիջում

12։55-13։35-օրվա լուսաբանում բլոգներում

13։40-14։00-օրվա ամփոփում

Ճամբարի 2֊րդ օր

Ճամբարի 2֊րդ օր

Մենք այսօր արել ենք շատ հետաքրքիր բաներ։

Սկզբում մենք ուսումնասիրեցինք ճապոներեն 🎎։ Լեզուն բաժանվում է երկու խմբի տեղացիների և օտարականների համար։ Տեղացիներինը հիրագանա, օտարներինը`կատարակնա։

Դա շատ հետաքրքիր լեզու է… ինձ դուր եկավ✨️

Հետո մեզ մոտ եկավ Էդիտա Կարապետյանը։ Մենք խոսեցինք բառբառների մասին, իսկ հետո կարդացինք և հեքիաթը փոխադրեցինք գրական հայերեն գորիսի բառբառից։

Դրանից հետո ընդմիջեցինք և անցանք ճապոնական խաչբառներ լուծելու։

Ահա իմ լուծած խաչբառները🍳

Իմ այս ճամբարի օրը անցավ շատ հետաքրքիր 🍡💫

Ճամբարի առաջին օր

Ճամբարի առաջին օր

Այսօր մենք ճամբարի խմբով իրար հետ ծանոթացանք։ Մենք մինչև 6֊ից 8֊րդ դասարանների սովորքղներ ենք։

Հաջորդ ժամին ծանոթացանք JIGSAWPLANET ծրագրի հետ, որի օգնությամբ կարելի է ստեղծել փազլներ քո նկարներով։

Հետո մենք այցելեցինք խեցեգործության դասարան։

Քանի որ ազատ աշխատանք էր և իմ ընտրության գործունեությունը կավագործություն էր, ես շարունակեցի իմ կիսատ աշխատանքը։

Հետո ընդմիջեցի, մի փոքր նկարեցի իմ էսքիզների տետրի մեջ։

Իսկ նոր ես ավարտեցի իմ այս գրառումը։

Ճամբարի առաջին օրը անցավ շատ լավ 😜