Ճամբարի 4֊րդ օր

Ճամբարի 4֊րդ օր

Մենք այս օրը սկսեցինք լուցկիներով խնդիրներ լուծելուց և փորձեցինք հավաքել տանգրամը 🧩

Հետո մենք գնացինք ճամփորդության` դեպի Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր։🚔

Մենք շրջեցինք նրանց բակում, սպորտզալում և մտանք ոստիկանության պատմության թանգարանը։

Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Բակում կար ֆուտբոլի դաշտ և այլ հետաքրքիր բաներ։

Մեզ մոտ մի գեղեցիկ տեսարան բացվեց դեպի Հրազդան գետը։

Սպորտզալում նույնպես կային հետաքրքիր բաներ։

Վերջում մենք մտանք ոստիկանության պատմության թանգարան։ Այնտեղ կային տարբեր ժամանակների հետաքրքիր իրեր։ Այնտեղ կային նաև պատմական իրեր։

Նաև մենք իմացանք, որ հայրենիքի ամենագլխավոր արժեքը դա երկրի մշակույթն է։

Leave a comment