Ածական

Ածական

1. Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: – Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկնասլաց, մեկուսի լեռնազանգված՝ կոնանման զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռապատ գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սիսի գագաթի մասը նույնպես քարածածկ է : Լանջերը կտրտված են ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

2. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար,  փոքրիկ ձկան արձակած սարսափելի որոտը հավանաբար վախեցնում է նրա բազմաթիվ թշնամիներին:Անհրապույր դոդոշաձուկն էլ բոցմանի սուր սուլիչի ձայն է հանում կարծես թե իսկապես զուգավորման շրջանում:

Բազմազան մյուս ձկների արձակած սարսափազդու ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Անվնաս լամանտինը մի ծովային, հետաքրքիր կենդանի է, որը հավանաբար հնագույն նախատիպ է եղել ծանծաղ լեգենդների չքնաղ ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի մեծ վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է լայն պոչի վրա: Նա բնակվում է գեղեցիկ ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես զանազան բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է ամենատաք անվնաս տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

3. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի արշավախմբի մնացորդները երկար ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց մեծ հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ կարևոր եկեղեցական տոները ճիշտ ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն այն ժամանակ պատժվում էին: Բայց հնարամիտ գիտնականները շուտով գտան, թե որտե՞ղ էր մնացել հանելուկային «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ, ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար մեծ Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի երկար գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը» կամ վերադառնում են «երեկվան»:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1.Շարունակի՛ր և ավարտի՛ր տասը նախադասությամբ:

Ծովը խաղաղ էր քնած երեխայի նման: Արևը դեռ չէր ծագել, և վաղորդայնի լռության մեջ ինչ-որ խորհուրդ կար: Թվում էր, թե ամբողջ աշխարհն է քնած: Բայց մի մարդ ծովափի խոնավ ավազին նստած էր միայնակ: Ի՞նչն էր այդքան վաղ ծովափ բերել նրան:

Նա եկել էր այդտեղ հանգստանալու և մտքերը կարգավորելու։ Նա ֆերմեր էր և ապրում էր ծովից մոտ երկու մղոն հեռու։ Նրա անունը Ջեք է։ Եկել էր Ջեքը ծովի մոտ այն պատճառով, որ արդեն երկու օր է ինչ կորել էր նրա փոքրիկ երեխան։ Նա նստել էր մի կոճղի վրա և նայում էր հանդարտ ծովին։ Այդ զարմանահրաշ և հանգիստ տեսարանը նրան այնքան դուր եկավ, որ որոշեց ավելի մոտիկից նայել։ Ջեքը մոտեցավ ջրին և սկսեց նայել ծովի միջի գունավոր քարերին։ Հանկարծ նա նշմարեց իր արտացոլանքը ջրի մեջ, բայց իր գլխին մի տարօրինակ բան կար։ Նա շոշափեց իր գլուխը և ամեն ինչ հասկացավ…

Պարզվեց, որ Փոքրիկը նստել էր իր հոր ուսերին, երբ նա քնած էր և մնացել այդտեղ բռնվելով ուսերից։ Ջեքը այնքան էր խառնվել իրար, որ չէր զգացել ձեռքերի հպումը։

Երբ Ջեքը ամեն ինչ հասկացավ նա սկսեց ծիծաղել իր փոքրիկի հետ։ Եվ նրանք ծովի ափով դանդաղ քայլեցին դեպի տուն։

Leave a comment