ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,

Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.

— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,

Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։

Մոտեցած երկնից աստղերը պայծառ

Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—

— Իմ լքված սրտի կարոտը անծայր

Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

 

Էլ. բառարանի օգնությամբ բացատրել բառերը՝ անծայր, ցնորք, լուսեղեն:

Առանց ծայրի

Երազ

Լուսավոր

Դուրս գրել և բացատրել փոխաբերաբար օգտագործված նախադասությունները:

Խաղաղ դաշտերը մութն է համբուրում։

Խաղաղ դաշտերում մութ է իջնում։

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով

Աստղերը փայլում են լուսավորելով։

Ինչպես կբացատրես այս միտքը՝ Խաղաղ դաշտերը մութն է համբուրում;

Խաղաղ դաշտերում մութ է իջնում։

Ինչպիսին էին Շիրակի դաշտերը, նկարագրի՛ր ըստ բանաստեղծության:

Ըստ բանաստեղծության այնտեղ պարզ երկինք էր, աստղերը լուսավորում են երկիրը և փայլում։

Առանձնացրու բնության նկարագրությունը և հոգեվիճակ արտահայտող տողերը:

Հոգեվիճակ 

Իմ լքված սրտի կարոտը անծայր

Բնություն

Խաղաղ դաշտերը մութն է համբուրում

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Վերհիշել Տերյանից անգիր սովորած բանաստեղծությունները կամ սովորել՝

Կարծես թե դարձել եմ ես տուն,

Հայտնություն,

Մթնշաղ

Leave a comment