Հունվարի 22֊ի օրակարգ

Հունվարի 22֊ի օրակարգ

Օրակարգ

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05 — Արեգ Ազատյանի նախագիծ

10։10-10։55- տրամաբանական խնդիրների լուծում

11։05-11։50-արտադրական ստուգատեսի նախապատրաստական աշխատանքներ

11։55-12։40-Ս. Եղոյան, Ա. Պետրոսյան նախագիծ

12։40-12։55-ընդմիջում

12։55-13։35-օրվա լուսաբանում բլոգներում

13։40-14։00-օրվա ամփոփում

Շաբաթվա ամփոփում 👾😜

Շաբաթվա ամփոփում 👾😜

Այս շաբաթը անցավ շատ լավ։

Երկուշաբթի օրը մենք խաղացինք խաղեր և պատրաստեցինք տարբեր օրիգամիներ ատամի փայտեկներից և ծեփուկներից։

Երեքշաբթի օրը մենք լուծեցինք խնդիրներ, պատրաստեցինք պատկերներ թղթից և այցելեցինք ջերմոց֊լաբորատորիա։

Չորեքշաբթի մենք գնացինք Կարապի լիճ սահադաշտ։ Այնտեղ անցավ շատ հավես և մենք շատ սահեցինք։

Հինգշաբթի մենք ունեցանք երգ։ Գնացինք մարզակնաաաի սեղանի թենիս խաղալու և լուծեցինք հետաքրքիր տրամաբանական խնդիրներ։

Ուրբաթ օրը մեղ մոտ խաղերի օր էր և դրա համար մենք ամբողջ օրը խաղացինք տարբեր զվարճալի ուսուցողական խաղեր։

Հունվարի 18֊ի օրակարգ

Հունվարի 18֊ի օրակարգ

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05-երգ

10։10-10։55- աշխատանք ճամբարային ջոկատում

11։05-11։50-մարզական

11։55-12։40-աշխատանք ճամբարային ջոկատում

12։40-12։55-ընդմիջում

12։55-14։00-օրվա լուսաբանում բլոգներում

Ճամբարի 6-րդ օր

Ճամբարի 6-րդ օր

Այսօր մենք սկսեցինք մեր օրը տարբեր երկրաչափական պատկերներ պատրաստելով։

Պատրաստում էինք ատամի չոփիկներից և ծեփուկից։

Ահա իմ պատրաստածը`

Սա երկրաչափական պատկեր է որը կոչվում է օկտաեդր։

Հետո մենք խաղացինք հետաքրքիր սեղանի խաղեր։

Եվ վերջում գնացինք քոլեջ`ջերմոց լաբորատորիա։ Տնկեցին այնտեղ բույսեր և սիրեցինք/կերակրեցինք այնտեղ կենդանիներին և թռչուններին 🦜🐇

Հունվարի 16-ի օրակարգ

Հունվարի 16-ի օրակարգ

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05- օրիգամիների պատրաստում փայտիկներով և ծեփամածիկով

10։10-10։55-օրիգամիների պատրաստում փայտիկներով և ծեփամածիկով

11։05-11։50- Էդիտա Կարապետյանի նախագիծ

11։55-12։40-Շողիկ Պողոսյանի նախագիծ

12։40-12։55-ընդմիջում

12։55-13։35-օրվա լուսաբանում բլոգներում

Հունվարի 15 օրակարգ

Հունվարի 15 օրակարգ

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05 — Մաթեմատիկական վիկտորինա Անի Ավետիսյանի ջոկատի հետ

10։10-10։55- Մաթեմատիկական վիկտորինա Անի Ավետիսյանի ջոկատի հետ

11։05-11։50-բլոգային աշխատանք

11։55-12։40-բնագիտատեխնիկական ստուգատեսի նախապատրաստական աշխատանքներ

12։40-12։55-ընդմիջում

12։55-13։35-օրվա լուսաբանում բլոգներում

13։40-14։00-օրվա ամփոփում

Ճամբարի 4֊րդ օր

Ճամբարի 4֊րդ օր

Մենք այս օրը սկսեցինք լուցկիներով խնդիրներ լուծելուց և փորձեցինք հավաքել տանգրամը 🧩

Հետո մենք գնացինք ճամփորդության` դեպի Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր։🚔

Մենք շրջեցինք նրանց բակում, սպորտզալում և մտանք ոստիկանության պատմության թանգարանը։

Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Բակում կար ֆուտբոլի դաշտ և այլ հետաքրքիր բաներ։

Մեզ մոտ մի գեղեցիկ տեսարան բացվեց դեպի Հրազդան գետը։

Սպորտզալում նույնպես կային հետաքրքիր բաներ։

Վերջում մենք մտանք ոստիկանության պատմության թանգարան։ Այնտեղ կային տարբեր ժամանակների հետաքրքիր իրեր։ Այնտեղ կային նաև պատմական իրեր։

Նաև մենք իմացանք, որ հայրենիքի ամենագլխավոր արժեքը դա երկրի մշակույթն է։

Ճամբարի 3֊րդ օր

Ճամբարի 3֊րդ օր

Այսօր ես անցկացրեցի շատ հավես օր դպրոցում 😽

Սկզբում մենք լուծեցինք հետաքրքիր խնդիրներ։

Հետո սկսեցինք խաղա՜լ մաթեմատիկական լոտո՜ ➕️➗️➖️✖️🟰

Գնում էր շատ ուժեղ պայքար, որը տևեց երկու դասաժամ 😅

Հետո մենք մի քանի հոգով խաղացինք իմ բերած աշխարհի շուրջը խաղը։

Ես հաղթեցի խաղը 🙃…իմ կարծիքով ավելի շատ խաղին լավ ծանոթ լինելու համար։

Հետո մենք գնացինք երգի։

Իմ կարծիքով անցավ շատ լավ խաղային օր 🧩

Ազգագրական փառատոն

Ազգագրական փառատոն

Մենք ուսումնասիրել ենք ճապոներեն լեզուն 🎎։ Լեզուն բաժանվում է երկու խմբի տեղացիների և օտարականների բառերի համար։ Տեղացիներինը հիրագանա, օտարներինը`կատարակնա։

Լեզուն ունի նաև հերոգլիֆների խումբ որի անունն է կանդզի 🐉

Դա շատ հետաքրքիր լեզու է… ինձ այնքան դուր եկավ, որ կարծում եմ կշարունակեմ սովորել 🍣✨️

Մենք նաև լուծեցինք ճապոնական խաչբառներ։

Ցավոք չեմ կարողանում բացատրել թե դա ինչպես անել 😅 բայց համացանցում կան սովորեցնող տեսանյութեր 😊

Ահա իմ լուծած խաչբառները🍳

🥌

🦄✨️

🫐