Խնդիրներ

Խնդիրներ

1.Մետաղալարի երկարությունը 18 մետր է։ Օգտագործեցին նրա երկարության 2/3 մասը։ Քանի՞ մետր մետաղալար մնաց։

6

2.Բեռնատարը 400կմ ճանապարհի առաջին 120կմ-ն անցավ 60կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 70կմ/ժ արագությամբ։ Բեռնատարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։

3․Երկու թվերի գումարը 1240 է, իսկ տարբերությունը՝ 120։ Որո՞նք են այդ թվերը։

510, 730

4.Խնջույքի համար Տաիսիան բերել էր կոնֆետ, Անգելինան 15 խնձոր, Արսինեն 12 տանձ, Արփինեն 3 տորթ։ Երբ աղջիկների բերած ուտելիքների թվերը գումարեցին իրար և բաժանեցին Արայիկի բերած 2 հյութի թվին ստացան խնջույքի եկած ընկերների քանակը`18: Քանի կոնֆետ էր բերել Տաիսիան։

6

5.Սարգիսն արթնացել է մեկ ու կես ժամ առաջ։ Երեք ու կես ժամ հետո նա գնացքով կմեկնի իր տատիկի մոտ։ Գնացքը մեկնելուց քանի՞ ժամ առաջ է նա արթնացել։

6.Պատի ժամացույցը, յուրաքանչյուր ժամը լրանալիս (օրինակ՝ ժամը 8:00-ին, 9:00-ին, 10:00-ին), խփում է ժամերի թվին համապատասխան անգամ։ Այն նաև մեկական անգամ խփում է յուրաքանչյուր կես ժամը մեկ (օրինակ 8:30-ին, 9:30-ին, 10:30-ին)։ Քանի՞ անգամ կխփի ժամացույցը 7:55-ից մինչև 10:45-ը:

30

Ինչ անես քեզ կանես

Ինչ անես քեզ կանես

Հեքիաթը գրական հայերեն (բայց իմ բառերով)

Երեք ընկեր են լինում։ Նրանք ընկերանում են որպեսզի իրար հետ գողություն անեն։ Դրանցից մեկի մոտ փող է լինում և մյուս երկուսը որոշում են սպանել նրան։ Տղան փախչում է թաքնվում մի չաշխատող ջրաղացի մեջ և լսում կենդանի խոսակցությունը օրերը անցկացնելու մասին։ Նա իմանում է որ աղվեսը ոսկի է ունենում և գնում է աղվեսի հետևից մինչև բունը։ Հանում է ոսկին և քշում աղվեսին բնից։ Հետո նա գնում է մի հովվի մոտ ուզում այն այծին որի մասին պատմել էր գայլը և ասել որ այդ այծով կարելի է բուժել թագավորի տղային։ Նա գնում է այդ ոսկիներով այծի գլուխը և ոտքերը։Դրանից անմիջապես հետո գնում է թագավորի մոտ տղային բուժելու։ Տղան առողջանում է և այդ բարիքի փոխարեն արքան որոշում է քաղաք կառուցել այն տեղում որտեղ կուզի տղան։ Տղան ընտրում է մի վայր որի մասին պատմել էր արջը զրույցի ժամանակ` մի ջրաղացի մոտ։ Արքան կառուցում է քաղաքը և Տղան ունենում է իր սեփական հարստությունը։ Դա իմանալով գալիս են երկու ընկերները և իրեն հարց ու փորձ անում թե ինչպե՞ս հարստացավ։ Նա էլ պատմում է իր գլխին եկածը։ Ընկերները իմանում են տեղը և գնում կենդանիների զրույցի լսելու։Կենդանիները գանգատվում են իրենց գլխին եկածից և հասկանում, որ այդ ժամանակ իրենց լսող էր եղել։ Փնտրում են գտնում երկու գողերին և նրանց վերջը տալիս են։

Այս հեքիաթը նրա մասին է որ պետք է մտածես ինչո՞ւ ես այդ քայլը անում, ինչ որ անում ես դա վերադառնում է հետ, պետք է գործել մտածված և այլն։

Հոկտեմբերի 9-ի օրակարգ

Հոկտեմբերի 9-ի օրակարգ

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05- սովորում ենք ճապոներեն (Մերի Ներսիսյանի նախագիծ)

10։10-10։55-սովորում ենք ճապոներեն (Մերի Ներսիսյանի նախագիծ)

11։05-11։50- Էդիտա Կարապետյանի նախագիծ

11։55-12։40-ճապոնական խաչբառների լուծում

12։40-12։55-ընդմիջում

12։55-13։35-օրվա լուսաբանում բլոգներում

13։40-14։00-օրվա ամփոփում

Ճամբարի 2֊րդ օր

Ճամբարի 2֊րդ օր

Մենք այսօր արել ենք շատ հետաքրքիր բաներ։

Սկզբում մենք ուսումնասիրեցինք ճապոներեն 🎎։ Լեզուն բաժանվում է երկու խմբի տեղացիների և օտարականների համար։ Տեղացիներինը հիրագանա, օտարներինը`կատարակնա։

Դա շատ հետաքրքիր լեզու է… ինձ դուր եկավ✨️

Հետո մեզ մոտ եկավ Էդիտա Կարապետյանը։ Մենք խոսեցինք բառբառների մասին, իսկ հետո կարդացինք և հեքիաթը փոխադրեցինք գրական հայերեն գորիսի բառբառից։

Դրանից հետո ընդմիջեցինք և անցանք ճապոնական խաչբառներ լուծելու։

Ահա իմ լուծած խաչբառները🍳

Իմ այս ճամբարի օրը անցավ շատ հետաքրքիր 🍡💫

Ճամբարի առաջին օր

Ճամբարի առաջին օր

Այսօր մենք ճամբարի խմբով իրար հետ ծանոթացանք։ Մենք մինչև 6֊ից 8֊րդ դասարանների սովորքղներ ենք։

Հաջորդ ժամին ծանոթացանք JIGSAWPLANET ծրագրի հետ, որի օգնությամբ կարելի է ստեղծել փազլներ քո նկարներով։

Հետո մենք այցելեցինք խեցեգործության դասարան։

Քանի որ ազատ աշխատանք էր և իմ ընտրության գործունեությունը կավագործություն էր, ես շարունակեցի իմ կիսատ աշխատանքը։

Հետո ընդմիջեցի, մի փոքր նկարեցի իմ էսքիզների տետրի մեջ։

Իսկ նոր ես ավարտեցի իմ այս գրառումը։

Ճամբարի առաջին օրը անցավ շատ լավ 😜

Հունվարի 8-ի օրակարգ

Հունվարի 8-ի օրակարգ

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05- ծանոթացում

10։10-10։55- փազլների ստեղծում

11։05-11։50- աշխատանք ճամբարային ջոկատում խնդիրներ օրինաչափությունների վերաբերյալ

11։55-12։40-խեցեգործություն

12։40-12։55-ընդմիջում

12։55-13։35-օրվա լուսաբանում բլոգներում

13։40-14։00-օրվա ամփոփում

Փազլ

Փազլ

Մենք այսօր ծանոթացանք JIGSAWPLANET ծրագրի հետ, որի օգնությամբ կարելի է ստեղծել փազլներ քո նկարներով։

Ես պատրաստեցի փազլ մեր տան տոնածառի նկարով այն բաղկացած է 64 փազլից։

Ահա այն`

Մյուսները նույնպես գեղեցիկ փազլներ ստացան։