Մի անգամ մրցույթ էր անցկացվում կենդանիների մեջ։ Մրցանակը տրամադրելու էր Յուպիտերը: Իհարկե բոլոր հպարտ մայրիկները հեռվից ու մոտից բերել էին իրենց երեխաներին։
Բայց ոչ ոք այդտեղ այքան շուտ չէր հասել քան մայր կապիկը։ Նա հպարտությամբ ներկայացրեց իր փոքրիկին մրցույթի մյուս մասնակիցների շարքում։
Ինչպես կարող եք պատկերացնել բավականին ծիծաղ բարձրացավ, երբ կենդանիները տեսան մի անճոռնի տափակ քթով, մազազուրկ, բաց աչքերով փոքրիկ արարածին:
<<Եթե ուզում եք ծիծաղեք>>-ասաց մայր կապիկը.<<Չնայած Յուպիտերը կարող է նրան չտալ մրցանակը, ես գիտեմ, որ նա ամենագեղեցիկ, ամենաքաղցր, ամենաթանկ սիրելին է աշխարհում>>:
Մայրական սերը կույր է: