
Այս տողերը կարդալով կամ լսելով ես հասկանում եմ,որ կյանքում ոչինչ հավերժ չի, բացի մարդու արած աշխատանքից։ Մարդիկ անվերջ չեն ապրում, բայց նրանց արած գործերը միշտ մնում են մեր հիշողության մեջ։ Մենք գիտենք շատ հայտնի բանաստեղների, նկարիչների, արվեստագետների, պատմական հերոսների և այլ մարդկանց, որոնք վաղուց մահացել են, բայց իրենց կատարած գործերը միշտ հիշվում են: Մենք ամեն օր կարդում ենք նրանց գրած ստեղծագործությունները, լսում ենք նրանց ստեղծած երաժշտությունները, հիանում ենք նրանց նկարած նկարներով կամ քանդակած արձաններով ու հասկանում ենք, որ այդ մարդիկ ապրում են մեր մեջ։ Նրանց կատարած աշխատանքները միշտ հիշվելու են։ Այդ է պատճառը, որ մարդիկ պետք է բարի լինեն, չար չլինեն, բարի գործեր կատարեն, քանի որ չար ու վատ գործն նույնպես հիշվում է, բայց այն գործերը մարդիկ ջղայնությամբ են հիշում և չեն հարգում այդ բացասական կերպարներին: Գործն է անմահ, լավ իմացեք․․․