Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա

Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա

Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա…

Առաջադրանքներ

  • Քո կարծիքով այս բանաստեղծությամբ ինչ է ուզում ասել Չարենցը:

Ես կարծում եմ, որ Չարենցը այս բանաստեղծության մեջ երեք եղանակների օգնությամբ նկարագրել է իր կյանքի բարդ պահերը, երբ մարդիկ սկսել են հեռանալ իրենից, բայց նա հիշել է իրենց մասին:

  • Բացատրի՛ր բառերը՝ հրանման, տոթ, բոթ:

հրանման-կրակի նման

տոթ-շոգ

բոթ-վատ լուր

  • Բանաստեղծությունից դուրս գրի՛ր մակդիրները:

ոսկի ամառ

արյունոտ սիրտ

մահվան բոթ

հարազատ ամառ

  • Ի՞նչ բառերով է Չարենցը  ներկայացնում /ինչպիսի/ գարունը, ամառը, աշունը:

գարուն-հարզատ

ամառ-տոթ,հրանման, հռավար, ոսկի

աշուն-ոսկի, աշնան մրգի պես հասած

  • Ո՞ր տողն է կրկնվում, քո կարծիքով այդ կրկնությունը ի՞նչ է տալիս բանաստեղծությանը:

Ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա և ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա տողերը կրկնվում են և դրանց շնորհիվ բանաստեղծության մեջ առաջանում է ռիթմ:

Leave a comment