
Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը – կարմիր ու բոսոր.
Օրերը ղողանջ ու հնչյուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր:
Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…
Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –
Անդարձ է կարոտը երգիս:
Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն
– Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ…
- Բացատրի՛ր բառերը՝ բոսոր,ղողանջ, հրե, բոց, գալիք։
բոսոր-ծիրանագույն
ղողանջ-զնգոց
հրե-կրակե
բոց-կրակ
գալիք-ապագա
- Ի՞նչ գույն է փոխանցում բանաստեղծությունը։ Դո՛ւրս գրիր գույն արտահայտող բառերը։
կարմիր, ծիրանագույն
կարմիր, բոսոր, հրե, կրակ
- Ի՞նչ տրամադրություն, զգացում է փոխանցում բանաստեղծությունը։
Երջանկություն, անսպասելիություն, սեր, ոգևորություն
- Փորձ՛ր մեկնաբանել բանաստեղծությունը։
Չարենցը ապրում էր մեծ ոգևորություն և ոգեշնչում: Նա ուզում էր, որ իր մոտ շատ ուկնդիրներ լինեն, լսեն իր գրած ստեղծագործությունները և զգան դրանք:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
- Անգիր սովորի՛ր Չարենցի ,,Ես իմ անուշ Հայաստանի,, բանաստեղծությունը,
- Ընտրի՛ր Չարենցի բանաստեղծություններից մեկը, ընթերցիր, ձայնագրի՛ր և տեսագրի՛ր։ Տեղադրի՛ր բլոգումդ։