Գործնական քերականություն

Գործնական քերականություն

matem-1

Որոշյալ դերանուններ՝ ամբողջ, ամեն, ամեն ինչ, ամենքը, բոլորը յուրաքանչյուրը, ողջը, համայն, ամենայն….

1. Դուրս գրի՛ր որոշյալ դերանունները, գրի՛ր հոլովը:
Աղջկա քնքուշ հոգին բոլորը գիտեն: ուղղական
Ամենքից շատ նա էր սպասում դրան:բացառական
Յուրաքանչյուրն իր մասին էր մտածում:ուղղական
Ամեն ոք աշխատում էր չխախտել լռությունը:ուղղական
Խոսեցին ամեն ինչից: բացառական

Անորոշ դերանուններ՝ ինչ-որ, ոմն, որևէ, ովևէ, մի քանիսը, այլ, ուրիշ, ոմն-ոմանք մի քանի…
2. Կազմի՛ր տրված անորոշ դերանունների սեռ. հոլովը՝ ուրիշ, մի քանիսը, այսինչ:

ուրիշի,մի քանիսի, այսինչի
3. Գտի՛ր անորոշ դերանունները, որոշի՛ր պաշտոնը:
Ոմանք արդեն անուշ երազներ էին տեսնում:ենթակա
Եվ ուրիշ է կարոտս հիմա:ստորոգյալ
Իմ հոգում ինչ-որ անհանգստություն կար:լրացում

Ուշադրություն դարձրո՛ւ ուղղագրությանը՝ ովևէ, երբևէ, որևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական դերանուններ՝ ոչ ոք , ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:
4. Կետերի փոխարեն դի՛ր ժխտական դերանուններ:
Ժխորի մեջ ոչ մեկ ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ տղայի սիրտը թրթռում էր:
Ամբողջը կավերեն, չի մնա ոչինչ:
Դեղին տերևն ընկավ քարին,ոչ մի շշուկ չլսվեց:
Ոչ ոք այնքան չի զարմանում, որքան այս մարդը:
Նա ոչ մի ահ չուներ, բացի հորից:
Ամեն ինչ մոռացել է, ոչնչով չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոնով:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Պարզի՛ր,թե Ա և Բ նախադասություններում ընդգծված դերանուններն ինչո՞վ են տարբերվում:

Ա. Որքա՞ն հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:

Բ.Ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե որքա՞ն հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:

Ա. Ե՞րբ են ձկները խավիար դնում:

Բ. Ուզում եմ պարզել, թե ե՞րբ են ձկները խավիար դնում:

Ա. Խեցու մեջ մարգարիտն ինչպե՞ս է  գոյանում:

Բ.Ես նոր եմ իմացել,թե խեցու մեջ մարգարիտն ինչպե´ս է գոյանում:

Բ խմբում դերանունները հարաբերական են Ա խմբում հարցական

2.Կետերը փոխարինի՛ր տրված դերանուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:

Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:

Ինչքա՞ն է ջուր հավաքվում այս փոսում:

Ինձ հետաքրքրում է, թե ինչքան է  ջուր հավաքվում այս փոսում:

Ի՞նչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտենթե ինչ  պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Ո՞վ պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եքթե ով պետք է վերականգնի հատված անտառները:
Ինչքա՞ն
Ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում ենթե ինչքան ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
Ո՞վ այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ցո՛ւյց  տուր տեսնեմ , թե ով .այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ե՞րբ
ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛թե երբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:

Leave a comment