
1)a և b զուգահեռ ուղիղների հեռավորությունը 3 սմ է, իսկ a և c զուգահեռ ուղիղների հեռավորությունը՝ 5 սմ։ Գտեք b և c ուղիղների հեռավորությունը։
5-3=2
3+5=8
2)AB ուղիղը զուգահեռ է CD ուղղին։ Գտեք այդ ուղիղների հեռավորությունը, եթե <ADC = 30o, AD = 6 սմ։

3)Կետից տարված են ուղղին ուղղահայաց և թեք, որոնց երկարությունների գումարը 17 սմ է, իսկ տարբերությունը՝ 1 սմ։ Գտեք կետի հեռավորությունը ուղղից։

4)ABC հավասարակողմ եռանկյան մեջ տարված է AD կիսորդը։ D կետի և AC ուղղի միջև հեռավորությունը 6 սմ է։ Գտեք A գագաթի հեռավորությունը BC ուղղից։
5)CDE ուղղանկյուն եռանկյան CE ներքնաձիգի և CD էջի գումարը 31 սմ է, իսկ տարբերությունը՝ 3 սմ։Գտեք C գագաթի հեռավորությունը DE ուղղից։