
1. Դերբայները դարձրո՛ւ բայեր:
Օրինակ`
Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:
Ա. Սլացող մեքենա-մեքենա, որը սլանում է, արևի շուրջը պտտվող մեքենա-մեքենա, որը արևի շուրջն է պտտվում, թունելից դուրս եկող գնացք-գնացք, որը թունելից դուրս է գալիս, պատրաստակամորեն հորը մտնող երեխա-երեխա, որը պատրաստակամորեն մտնում է հորը, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ- մարդիկ , որոնք փոշու ու մրի մեջ են աշխատում:
Բ. Ընկած գրիչ- գրիչ, որը ընկել է, մոռացված երգ- երգ, որը մոռացվել է, թիթեռի հետևից ընկած երեխա- երեխա, որը թիթեռի հետևից է ընկել, արձակված ու կախված վարագույր- վարագույր, որը արձակվել ու կախվել, լուծված խնդիր- խնդիր, որը լուծվել է , գիշերվա անձրևից խոնավացած օդ-օդը, որը գիշերվա անձրևից խոնավացել է:
2. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):
Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:
Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս ,հիշում էր իր անապատը, խանձված ավազը:
Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:
Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:
3. . Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:
Քանի՛ տարի ես ապրում մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապարի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:
Այստեղ կապրեմ ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր: