
Այս արձակուրդների ընթացքում ես կարդացել եմ Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբ» գիրքը: Այս գիրքը մոտիվացնող է:Այն ինձ շատ դուր եկավ: Այս գրքում Շարման փորձում է սովորեցնել ընթերցողին առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Նա գլխավոր հերոսների՝ նկարչի և բիզնես-լեդիի օրինակով օգնում է ընթերցողին դառնալ ավելի հաջողակ, երջանիկ և սիրված և այլն: Այնտեղ գլխավոր հերոսները տարբեր հետաքրքիր, արկածներով լի և ուսուցողական ճամփորդություններ են ունենում տարբեր երկրներով: Գիրքը շատ հետաքրքիր էր, բայց ինձ ամենից շատ դուր եկավ այն հատվածը, երբ նկարիչը, բիզնես-լեդին և Սթուն Ռայլին՝ իրենց ուսուցիչը, մեկնում են Հռոմ: Այս գիրքը կարդացվում է մի շնչով!!! Խորհուրդ կտամ բոլորին կարդալ այս խորիմաստ գիրքը և կիռարել սովորածը ձեր կյանում!!!!