
Մի անգամ ես որոշեցի զբոսնել անտառում, ուղղակի հիասքանչ եղանակ էր։ Երկար ժամանակ ես զբոսնում էի անտառի արահետներով և գտնում աննկարագրելի գեղեցկության տեսարաններ։ Ես նույնիսկ չգիտեի, թե ինչքան եմ քայլել, նստեցի մի ծառի տակ և ինքս էլ չհասկացա, թե ոնց քնով ընկա։
Արթնացա ոտնաձայներ լսելուց։ Որոշեցի թաքնվել, քանի որ չգիտեի ովքեր են մոտենում։ Այսպիսով ես հարմար տեղավորվեցի թփի ետևում և տեսա, որ մոտեցողները երկու տղամարդիկ են։ Նրանք մտահոգված խոսում էին ինչ-որ մի բանի մասին։
-Դե ես իրականում այդքան էլ չեմ կարծում, որ մեզ կհաջողվի դա անել Լևոն։
-Անկապություններ մի’ ասա, մեզ անկասկած չեն կասկածի այդ գործի մեջ ։
-Իսկ միգուցե պետք չէ… Ես չեմ ուզում խնդիրներ ունենալ առաջիկայում։
-Իհարկե մենք կանենք դա-ասաց Լևոնը-հենց մայիսի 28-ի ժամը 13։00-ին, երբ ինչպես գիտես լորդ Վարդանը իր աշխատասենյակում բազկաթոռին նստած գիրք է կարդում և սուրճի սպասում դու նրան կտանես իմ արդեն նախապես պատրաստած սուրճը և հետո՜….. Նա քնաբերի օգնությամբ որոշ ժամանակ անց կքնի մոտ 20 րոպե, իսկ մենք այդ ժամանակ կհասցնենք թալանել նրան։
Լսելով այդ մարդկանց խոսակցությունը ես սկսեցի դողալ։ Նրանք պատրաստվում էին վաղը թալանել լորդ Վարդանին։ Ես պետք է նրանց անպայման կանգնեցնեմ- մտածեցի ես։
******
Մեկ ժամ անց ես արդեն համարյա հասել էի քաղաք և մշակել էի ծրագիր թե ինչպես կանգնեցնել այդ մարդկանց։
Քանի որ ես ծանոթ էի լորդի եղբորը` Վահեին ես նրան նամակ գրեցի, որ եկել եմ քաղաք մի քանի օրով և եթե կարելի է հյուրընկալվեմ նրանց մոտ։ Որոշ ժամանակ անց նա ինձ պատասխանեց գրելով, որ ես կարող եմ հյուր գնալ երբ կամենամ։ Այսպիսով ես գնացի Վահե մոտ հյուրընկալվելու։ Նա շատ ջերմ ընդունեց ինձ և ասաց կարող եմ անել ինչ ցանկանում եմ։ Ես նրան շնորհակալություն հայտնեցի և սկսեցի շրջել տնով և ուսումնասիրել այն։ Ես ավելի մոտիկից ծանոթացա լորդ Վարդանին և տան աշխատակիցներին։ Նրանց թվում էին նաև այդ երկու տղամարդիկ` Լևոնը և Մհերը։ Նրանցից մեկը ինչպես ես իմացա խոհարար էր, իսկ մյուսը մատուցող։
*******
Ահա այսօր մայիսի 28-ն է։ Դրսում արևոտ եղանակ էր և ես որոշեցի մի փոքր զբոսնել այգում։ Հետո ինձ կանչեցին նախաճաշելու։ աՆախաճաշը ավարտելուց հետո, որը ի դեպ շատ համեղ էր, ես բարձրացա այն սենյակը որը նախապատրաստել էին իմ համար և սկսեցի գիրք կարդալ։ Այդպես անցավ մոտ մի քանի ժամ և ես նկատելի, որ ժամը 12։54-ն է։ Ես արագ իջա առաջին հարկ գնալով Վահեի մոտ և նրան իբրև թե զուտ հետաքրքրությունից դրդված հարցրի թե ինչ սուրճ է լորդ խմում։ Նա մի փոքր զարմացավ ,բայց պատասխանեց , որ Վարդանը դառը սուրճ է խմում։ Ես շտապեցի խոհանոցի սուրճ պատրաստելու։ Երկու րոպեից այն եռաց։ Ես մտադիր էի սուրճի բաժակները փոխելու։ Քանի դեռ Մհերը չէր եկել սուրճը տանելու ես փոխեցի բաժակները և գնացի լորդի հետ զրուցելու։ Մենք խոսում էինք տարբեր թեմաներից, երբ Մհերը եկավ մատակարարեց սուրճը Վարդանին։ Ես պատմեցի նրան թե ինչ են պատրաստվում անել աշխատակիցները։ Նա ինձ շատ ուշադիր լսեց և շնորհակալություն հայտնեց իրեն օգնելու համար այնուհետև զանգահարեց ոստիկանություն։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:
Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:
Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է։ Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվում է դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:
2. . Փակագծերում տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ պիտի պահեր(պիտի պահի, պիտի պահեր) բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա պիտի դներ(պիտի դնի, պիտի դներ): Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված չէին (չեն,չէին), և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ խրվում էին(խրվում էին, խրվեցին, խրվել են, խրվել էին) ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար հնարել էր(հնարեց, հնարել է, հնարել էր) բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել: