
Սովորաբար առանձնացվում են վեց աշխարհամասեր
Ավստրալիա և Օվկիանիա
Ասիա
Ամերիկա
Անտարկտիկա
Աֆրիկա
Եվրոպա
Ավստրալիա և Օվկիանիա
Օվկիանիա, Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևմտյան կղզիների ու ատոլների հսկայական խմբերի հավաքական անվանում։ Օվկիանիայի սահմանները պայմանական են։ Արևմտյան սահմանը համարվում է Նոր Գվինեա կղզին, արևելյանը` Զատկի կղզին։ Որպես կանոն, Ավստրալիան չի մտնում Օվկիանիայի մեջ, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի, Հեռավոր Արևելքի և Հյուսիսային Ամերիկայի կղզիներն ու կղզիախմբերը։ Աշխարհագրության երկրագրություն ճյուղը Օվկիանիան ուսումնասիրում է ինքնուրույն գիտության ճյուղ՝ Օվկիանագիտություն։
Հոլանդացի ծովագնաց Վիլեմ Յանսոնը առաջին եվրոպացին էր. ով Ավստրալիայի ափ հասավ 1606 թվականին։ Աշխարհագրական մեծ Հայտնագործությունների ժամանակաշրջանում հոլանդացի Աբել Թասմանը ուսումնասիրել է Ավստրալիայի հյուսիսային և Հյուսիսարևմտյան ափերը: XVIII դարում անգլիացի Ջեյմս Կուկը նորից հայտնաբերեց Ավստրալիան Նոր Զելանդիայի կղզիների մասին և դրանց հայտարարեց Անգլիայի գաղութներ: Լետաքրքիր փաստ այն է, որ մի քանի տասնամյակ Անգլիայից Ավստրալիա էին ուղարկվում տարբեր հանցագործությունների համար դատապարտվածներ, ովքեր նոր տարածքներ էին մշակում՝ զբաղվելով հանքարդյունաբերությամբ և անասնապահությամբ: 1840 թվականին ոչխարաբույծ Էդվարդ Էյրը մտադիր էր ուսումնասիրել Հարավային Ավստրալիայի Ֆլինդրես լեռնաշղթայի և Արևմտյան ափի Փերթ (Ավստրալիայի շրջան) միջև ընկած տարածքը: Էյրը չկարողացավ խորանալ մայրցամաքի մեջ, այլ ուսումնասիրեց միայն Հարավային ավը: Սակայն, նույնիսկ նման Հայտնագործությունից հետո մայրցամաքի ամենամեծ լիճը կոչվեց նրա անունով։ Չորս ամիս տևած ճանապարհորդության ընթացքում էլրն անցավ ավելի քան 2000 կմ: Կենտրոնական անապատներն ուսումնասիրել են բրիտանացի Ռոբերտ Բերկը և Ջոն Ստյուարտը։ 19-րդ դարի վերջում Ավստրալիայի ներքին շրջանների ուսումնասիրությունները Հիմնականում ավարտված էին:
Ասիա
Ասիա, երկրագնդի ամենամեծ աշխարհամասը, Եվրոպայի հետ կազմում է Եվրասիա մայրցամաքը։ Հիմնականում գտնվում է արևելյան և հյուսիսային կիսագնդում։ Այն զբաղեցնում է երկրագնդի 8.7 %-ը և ցամաքի 30 %-ը։ Ասիայում է բնակվում մոտ 4.3 միլիարդ մարդ, որը աշխարհի բնակչության 60 %-ն է, Ասիայի բնակչությունը աճում է բավականին արագ, օրինակ՝ 20-րդ դարի ընթացքում բնակչությունը քառապատկվել է։ Տարածքը մոտ 43 միլիոն կմ² է, իսկ կղզիների հետ միասին՝ 44 միլիոն 363 հազար կմ²։ Ափագծերի երկարությունը 62 հազար կմ է, ամենաբարձր կետը Ջոմոլունգմա (Էվերեստ) գագաթն է (8848 մ), ամենացածրը Մեռյալ ծովի մակերևույթն է՝ 405 մ։
Հիմնականում տեղակայված է Արևելյան կիսագնդում (բացառությամբ Չուկոտկայի թերակզու) և հասարակածից հյուսիս: Եվրոպայի հետ սահմանը սովորաբար անցկացնում են Ուրալյան լեռների արևելյան ստորոտներով, Մուղոջարներով Էմբա գետով, ապա Կասպից ծովով, Արաքս գետով, Սև և Մարմարա ծովերով, Բոսֆորի րդանելի նեղուցներով։ Աֆրիկայի հետ Ասիան միացված է Ստեզի պարանոցով, Հյուսիսային Ամերիկայից առանձնացվում է Բերինգի նեղուցով: Ասիայի աշխարհաքաղաքական սահմանը փոքր-ինչ տարբերվում է բնականից: Այն անցկացնում են Արխանգելսկի մարզի Կոմիի Հանրապետության արևելյան սահմաններով, Սվերդլովսկի և Չելյաբինսկի մարզերի արևելյան սահմաններով, Ղազախստանով, իսկ այնուհետև հյուսիսային Կովկասի նախալեռներով մինչև Ազովի ծովը:
Ամերիկա
Ամերիկա, աշխարհամաս, որ միավորում է երկու մայրցամաք` Հյուսիսային Ամերիկան և Հարավային Ամերիկան, ինչպես նաև մի շարք կղզիներ, այդ թվում` Գրենլանդիան։ Աշխարհամասն անվանում են նաև Նոր Աշխարհ։ Այս աշխարհամասը կարելի է բաժանել Հյուսիսային Ամերիկայի (ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա և նրանցից արևելք ընկած կղզիները), Լատինական Ամերիկայի (մայրցամաքի իսպանախոս, պորտուգալախոս կամ ֆրանսախոս տարածքներ), Հարավային Ամերիկայի (Հարավային Ամերիկա մայրցամաքի պետություններ) և Կենտրոնական Ամերիկայի (Հյուսիսային Ամերիկայի պետությունները, որոնք գտնվում են Մեքսիկայից հարավ) և Կարիբյան ավազանը (Կարիբյան ծովի կղզիներն ու գաղութները,որոնք նախկինում կոչվում էին Վեստ Ինդիայի) տարածքները, որոնք կոչվում են Անգլո Ամերիկա։ Ամերիկա աշխարհամասում է նաև աշխարհի ամենամեծ Գրենլանդիա կղզին։
Ամերիկան Ասիայից տեղափոխված մարդկանցովսկզբնապես բնակեցվել է 42-ից 14 հազար տարիներ առաջ: Ամերիկյան բնիկ ժողովուրդների թվաքանակում էսկիմոսների/ ինուիտների գաղթի վերջին ալիքը մ.թ.ա. մի քանի հազարամյակներ առաջ էր (ավանդույթի համաձայն, բացառությամբ էսկիմոսների և այնութների, նրանք կրում էին եվրոպացիների կողմից տրված ամերիկյան Հնդկացիներ սխալ անունը): Ամերիկայում առաջին եվրոպացի հայտնվողները Հայտնի նավաստիներն էին՝ վիկինգները, Լեյֆ Էրիկսոնի գլխավորությամբ: Այնուամենայնիվ, Ամերիկայի հայտնագործումուր ավանդաբար տրվում է Մեծ աշխարհագրական Հայտնագործությունների դարաշրջանին՝ 1492 թվականին, երբ Քրիստափոր Կոլումբոսի արշավախումբը հասավ Վեստ Ինդիայի կղզիներ: Ամերիկայի եվրոպական գաղութացումը հանգեցրեց մի շարք մինչկոլումբոսյան քաղաքակրթությունների ոչնչացմանը, Ամերիկայի Հնդկացիների ժողովրդագրական աղետին: Հին աշխարհից աֆրիկյան ստրուկների զանգվածային ներմուծման: Ամերիկայի տարբեր տարածքներ հայտնագործությունների և նվաճումների արդյունքում բաժանվեցին եվրոպական տերությունների` Իսպանիայի Պորտուգալիայի, Անգլիայի Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Ռուսաստանի միջև: Ամերիկյան երկրների ճնշող մեծամասնությունը այժմ ինքնիշխան պետություններ են: Ապագաղութացման հիմնական փուլերը էին՝ ԱՄՆ-ի Անկախության պատերազմը՝ 1775-1783 թվականներին, Հայիթիի Հեղափոխությունը՝ 1791-1803 թվականներին Ամերիկայի իսպանական գաղութների անկախության համար 1810-1820 թվականների պատերազմը՝ Սիմոն Բոլիվարի ղեկավարությամբ և Կուբայի անկախության համար 1895-1898 թվականների մղվող պատերազմը:
Անտարկտիկա
Անտարկտիկա, Երկիր մոլորակի հարավային բևեռային շրջանն է, որի մեջ մտնում են Անտարկտիդան և հարող Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների հարավային մասերը (երբեմն այդ օվկիանոսների հարավային հատվածները միավորում են մեկ միասնական՝ Հարավային օվկիանոսի մեջ)։
Այն գտնվում է Հարավային կիսագնդի Անտարկտիկ շրջանում՝ հիմնականում Անտարկիկ շրջանակի հարավային մասում. շրջապատված է Հարավային օվկիանոսով։ Տարածքը կազմում է է 14.0 քառակուսի կիլոմետր (5.4 միլիոն քառակուսի մղոն), ուստի այն համարվում է Երկրի մակերեսի հինգերորդ ամենամեծ մայրցամաքը Ասիայից, Աֆրիկայից, Հյուսիսային Ամերիկայից և Հարավային Ամերիկայից հետո։ Համեմատության համար նշենք, որ Անտարկտիկան Ավստրալիայից երկու անգամ մեծ է։ Անտարկտիկայի տարածքի 98% ծածկված է սառցե շերտով, որի հաստությունը կազմում է առնվազն 1 մղոն (1.6 կիլոմետր)։
Անտարկտիկան համարվում է ամենացուրտ, ամենաչոր մայրցամքը՝ ամենաուժեղ քամիներով. համեմատաբար բարձրադիր է։ Անտարկտիկան համարվում է անապատ, քանի որ առափնյա խորությունը տարեկան ավելանում է ընդամենը 200 միլիմետրով ( 8 ինչ), որը տարածքի համեմատ նվազ է։ Երբեմն օդի ջերմաստիճանը հասնում է −89 °C (−129 °F)։ Մշտական մարդկային բնակատեղիներ չկան, սակայն տարեկան 1,000 -ից 5,000 մարդ հետազոտության նպատակով որոշ ժամանակ հաստատվում է տարածքում տեղակայված հետազոտական կերտրոններում։ Այնտեղ գոյատևում են միայն ցրտակայուն օրգանիզմներ, որոնց թվում են բազմաթիվ բույսերի և կենդանիների տեսակներ (պինգվիններ, ծովահորթեր և այլն), բակտերիաներ, սնկեր, բույսեր և պրոտիստաներ։ Նմանատիպ բուսականությունը բնորոշ է տունդրային։
Աֆրիկա
Աֆրիկա, տարածքի մեծությամբ (30,3 միլիոն կմ²) և բնակչության թվով երկրորդ մայրցամաքը՝ Եվրասիայից հետո, ներառյալ հարակից կղզիները, այն ծածկում է Երկրի մակերևույթի 6%-ը և ցամաքի 20%-ը։ 1,3 միլիարդ բնակչությամբ այն կազմում է աշխարհի բնակչության 16%-ը։ Աֆրիկայի բնակչությունը ամենաերիտասարդն է բոլոր մայրցամաքների մեջ, տարիքի մեդիանը 2012 թվականին կազմել է 19,7, երբ աշխարհի բնակչության մեդիանը 30,4 է։ Չնայած հարուստ բնական ռեսուրսների առկայությանը, Աֆրիկան մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով վերջինն է աշխարհում, մասամբ պատճառը եղել է Աֆրիկայի երկարամյա գաղութացումը Եվրոպայի կողմից և Սառը պատերազմը։ Չնայած հարստության ցածր մակարդակի, վերջին տնտեսական աճը և երիտասարդ բնակչության առկայությունը դարձնում են Աֆրիկան հետաքրքիր տնտեսական գոտի համաշխարհային շուկայում։
Աֆրիկայի աշխարհագրական դիրքը յուրահատուկ Լ. Այն միակ մայրցամաքն է, որի գրեթե կենտրոնական մասով անցնում է Հասարակածը: Գլխավոր միջօրեականը անցնում է նրա արևմտյան մասով։ Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում։ Մայրցամաքը հյուսիսից հարավ ձգվում է 8000 կմ, իսկ արևմուտքից-արևելք՝ 3500-ից (шрший) 7500 น. (เมนทณ์): Նրա ծայրակետերն են հյուսիսում էլ Աբյադ (5.1.32-20), հարավում Ասեղի (հվ. լ. 34°52′), արևմուտքում Ալմադի (արմ. երկ. 1732), արևելքում Ռաս Լաֆուն (Շաֆուն արլերկ 51 233 հրվանդանները:
Եվրոպա
Եվրոպա, Երկրագնդի վեց աշխարհամասերից մեկը, որն ամբողջությամբ գտնվում է Հյուսիսային և մեծամասամբ Արևելյան կիսագնդերում։ Աշխարհամասը հյուսիսում սահմանակից է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսին, արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսին, իսկ հարավից՝ Միջերկրական ծովին։ Համարվում է Եվրասիա մայրցամաքի ծայրարևմտյան հատվածը։
Պլեյստոցենի 2,5 մլն տարիները բազմաթիվ փուլեր են ունեցել, որոնցից է Սառցադաշտային ժամանակաշրջանը կամ աշխարհամասի սառցե վահանների զգալի առաջ շարժվելը, որը տեղի է ունեցել մոտ 40 000-100 000 տարի միջակայքերով։ Երկար սառցադաշտային ժամանակաշրջաններն ընդհատվել են ավելի մեղմ և ավելի կարճ միջսառցադաշտային ժամանակաշրջաններով, որոնք տևել են 10 000-15 000 տարի։ Վերջին սառցադաշտային ժամանակաշրջանի վերջին փուլն ավարտվել է մոտ 10 000 տարի առաջ։ Երկիրն այժմ գտնվում է Հոլոցեն կոչվող միջսառցադաշտային ժամանակաշրջանում
«Homo erectus georgicus»-ը, որն ապրել է գրեթե 1,8 մլն տարի առաջ Վրաստանում, Եվրոպայում գտած ամենահին հոմինինն է Հոմինինների այլ մնացորդներ, որոնց տարիքը մոտ 1 մլն տարի է գտել են Իսպանիայի Ատապուերկա հնագիտական վայրում 48 Նեանդերթալյան մարդը (անունն ստացել է Գերմանիայի Նեանդերթալ հովտից) Եվրոպայում հայտնվել է 150.000 տարի առաջ (115 000 տարի առաջ հայտնվել է ներկայիս Լեհաստանի տարածքում), իսկ անհետացել 28 000 տարի առաջ վերջին ապաստարանը լինելով ներկայիս Պորտուգալիան: Նեանդերթալյան մարդկանց փոխարինելու են եկել բանական մարդիկ, որոնք Եվրոպայում են հայտնվել 43 000 40 000 տարի առաջ: Եվրոպայի ամենահին բնակավայրերն են (48 000 տարի առաջ) Ռիպարո Մոշին (Իտալիա), Գելսենքլյոսթերլեն (Գերմանիա) և Իստյուրիստսը (Ֆրանսիա):