
Կարդա ՛ ,,Խիզախը կամ աներկյուղը,, հեքիաթը
- Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
չկան
- Բնութագրի՛ր Աներկյուղին:
Նա խիզախ էր, խելացի, բարի, ճարպիկ, կտրիճ:
- Գրի՛ր խիզախ բառի հոմանիշները և հականիշները:
հոմանիշներ- քաջ, արի, կտրիճ, քաջարի, արիասիրտ, քաջասիրտ, առյուծասիրտ, անվախ, աներկյուղ
հականիշներ- վախկոտ, երկչոտ, վեհերոտ, անարի
- Հեքիաթից դուրս գրի՛ր բարբառային բառեր և արտահայտություններ, բացատրի՛ր:
― Հապա սարսափելի չե՞ն քառասուն հարամիքը. ամբողջ աշխարհս դողում է նրանց ձեռին, նրանց երկյուղից ոչով սիրտ չի անում նրանց հողումը ոտք դնել:
― Ուրեմն սարսափելի չե՞ն քառասուն ավազակները. ամբողջ աշխարհը դողում է նրանց ձեռքին, նրանց երկյուղից ոչ մեկ սիրտ չի անում նրանց հողում ոտք դնել: