Ամպրոպից հետո

Ամպրոպից հետո

Սահյան

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Ամպրոպից հետո ամեն ինչ փոխվում է: Բնության մեջ ամեն ինչ ավելի է գեղեցկանում և գնահատվում: Ամպրոպից հետո բոլորը ավելի ուրախ են դառնում և ամեն ինչ ավելի հասկանալի է դառնում:

  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…։

կանաչ խոտ, բաի արև, խոնարհ ծառեր, բարձր սարեր, խոր ձորեր, արձակ տափաստաններ, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, ճերմակ շուշան

  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Ամպրոպից հետո բառակապակցությունը և  ավելի բառը դրանք բանաստեղծությանը տալիս են ռիթմ:

  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Իմ կարծիքով այն, որ ցանկացած դժվարությունը հաղթահարելուց հետո աշխարհը ավելի գեղեցիկ է թվում:

  • Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հավք, խոնարհ, տափաստան բառերը :

հավք-թռչուն, խոնարհ-հնազանդ, տափաստան-անապատ

Leave a comment