Բալզակ. Մի շան պատմություն

Բալզակ. Մի շան պատմություն

Քանի որ մեր կրթահամալիրում մենք հանդիպում ենք ունենալու Բարզակ. Մի շան պատմություն գրքի գրող Լևոն Նեսի հետ ես կարդացի այդ գիրքը։

Գրքից շատ տպավորվեցի, այն ինձ շատ դուր եկավ։

Ընթերցելու ընթացքում Բալզակին մարդու էի նմանացնում, քանի որ նա զգում է այն բանրը, որոնք զգում են մարդիկ։ Ունենում էր նույն զգացմունքները ինչ մարդիկ։

Երբ նոր է ծնվում, իր մոր և եղբոր հետ ապրում է ընդհամենը մի քանի օր։ Հետո նրան տանում են իր մորից։ Եվ այդ պահից սկսվում է Բալզակի կյանքը։ Նա շատ բաների միջով է անցնում ունենում է տարբեր ընկերներ, ապրում է տարբեր տերերի հետ և տարբեր տեղերում։ Նա գտնում է իր իրական ընկերջը՝ Մինասին։ Նրա հետ 4 տարի ապրելուց հետո Մինասը մահանում է։ Բալզակը շատ ծանր է տանում։ Հետո Բալզակին պահում է Մինասի մոտ ընկեր Անդրանիկը։ Մինասի մահը լինում է Բալզակի կյանքի մեծ կորուստներից մեկը։

Այս գիքրը սովորեցնում է ճիշտ գնահատել ամեն ինչ, սիրել յուրաքանչյուր բան, լինել ազնիվ, բարի և հոգատար։