Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում

Ուշադրություն դարձրո՛ւ  տրված սահմանական, հրամայական, ըղձական, ենթադրական, հարկադրական  եղանակների բայերին և պատասխանի՛ր  հարցերին:

Ա. Կազմում եմ, հիանում ես: Կազմելու են, հիանալու եք: Կազմել ենք, հիացել է:  Կազմեց,  հիացանք:  Կազմում էիր,  հիանում էինք: Կազմել էի, հիանում էիր: Կազմելու էին, հիանալու էիր:
Բ. Կազմի՛ր, կազմեցե՛ք, հիացիր, հիացե՛ք,

Գ. Կազմեմ, հիանաս: Կազմեիր, հիանայինք:
Դ.Կկազմեմ, կհիանաս: Կկազմեիր, կհիանայինք:
Ե. Պիտի կազմեմ, պիտի հիանաս: Պիտի կազմեիր, պիտի հիանայինք:
Բայի ո՞ր եղանակը ներկա ժամանակ ունի:

Սահմանական եղանակ
Բայի ո՞ր եղանակն ընդմենը մեկ ժամանակ և մեկ դեմք ունի:

Հրամայական եղանակ

Ո՞ր եղանակներն են կազմվում  ըղձականից, ինչպե՞ս են կազմվում:

Ենթադրական եղանակ և հարկադրական եղանակ

Ենթադրական եղանակի ժամանակ բային ավելանում է կ

Հարկադրական եղանակի ժամանակ բայի սկզբում ավելանում է պիտի։
Ո՞ր եղանակն ունի ամենաշատ ձևերը:

Սահմանական եղանակ։

  1. Ընդգծված բայերի իմաստային տարբերությունը բացատրի՛ր:

Գտի՛ր, թե իմաստի տարբերությունն ի՞նչ ձևով է արտահայտվում:

Ա. Մեր պարտեզում վարդի թուփ է աճում: -Բ.Մեր պարտեզում վարդի թուփ ենք աճեցնում:

Բ տարբերակում մենք ենք վարկերի թփերի Աճման պատճառը դառնում։
Ա. Ջերմասեր բազմաթիվ բույսեր ու կենդանիներ ոչնչացան ու անհետացան:- Բ. Ցուրտը բազմաթիվ ջերմասեր բույսեր ոչնչացրեց ու անհետացրեց:

Բ տարբերակում ցրտի պատճառով ջերմասեր բույսերը ոչնչացան։
Ա. Գարնանը ձյունը հալվում է ու գոլորշիանում:- Բ. Գարնան արևը ձյունը հալեցնում ու գոլորշիացնում է:

Բ տարբերակում նշվում է, որ արևն է ձնի գոլորշիացման պատճառը։

Բ տարբերակում պետք է ինչ որ պատճառ պետք է լինի որ գործողությունը կատարվի։

  1. . Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու ու փորձի՛ր բացատրել այդ անունը:Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր:

Օրինակ`
խոսել-խոսեց նել, (խոսեց րի), վախենալ-վախեց նել (վախեց րի):
Վազել֊վազեցնել, պարել֊պարեցնել, աշխատել֊աշխատեցնել, ուտել֊ուտեցնել, կարմրել֊կարմրեցնել, սովորել֊սովորեցնել, խմել֊խմեցնել, շփոթել֊շփոթեցնել, լռել֊լռեցնել, վստահել֊վստահեցնել, հագենալ֊հագեցնել, մոտենալ֊մոտեցնել, մերձենալ֊մերձեցնել:

  1. Նախորդ վարժության՝ պատճառական դարձրած բայերով բառակապակցություններ կազմիր` ո՞ւմ կամ ի՞նչը հարցին պատասխանող բառեր ավելացնելով:

Վազեցնել մարզիկին, պարզեցնել աղջկան, աշխատեցնել ուղեղը, ուտեցնել Ալեքսին, կարմրեցնել Նարեկին, սովորեցնել Մարիամին, խմեցնել Աստղիկին, շփոթեցնել տատիկին, լռեցնել Մանվելին, վստահեցնել պապիկին, հագեցնել ճամփորդին, մոտեցնել մարդուն, մերձեցնել ընկերներին  

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. .Սխալ կազմած  պատճառական բայերն ուղի՛ր:

Քնեցնել, հաշտեցնել, լռեցնել, ուտեցնել, լսեցնել, ճերմակեցնել, կարմրեցնել, վախեցնել, աշխետացնել, հնչեցնել, պարզեցնել, ցավեցնել, վստահեցնել, ծառայեցնել, ապրեցնել:

  1. Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու: Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր:

Օրինակ`

ա) զգալ- զգացնել

բ) մեծանալ – մեծացնել,(մեծացրի)

գ) հագնել- հագցնել (հագցրի)
ա) Խաղալ, դողալ, եռալ, թվալ, հավատալ:

խաղացնել, դողացնել, եռացնել, թվացել, հավատացնել:
բ) Փոքրանալ, լավանալ, վատանալ, բարեկամանալ, թշմանալ, մանրանալ, հզորանալ, բարձրանալ, քարանալ:

փոքրացնել, լվացնել, վատացնել, բարեկամացնել, թշնամացնել, մանրացնել, հզորացնել, բարձրացնել, քարացնել
գ) Հասնել, թռչել, տեսնել, փախչել, փակչել, կպչել:

Leave a comment